Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Ոչ թալանինի» ակցիային միանալու որոշում չունենք». Դավիթ Սանասարյան

Սեպտեմբեր 10,2015 18:45

Սեպտեմբերի 10-ին Aravot.am-ը  «Ոտքի՛, Հայաստան» շարժման անդամ, «Ժառանգության» մամուլի խոսնակ Դավիթ Սանասարյանից հետաքրքրվեց՝ վաղը դուք մասնակցելո՞ւ եք «Ոչ թալանին» նախաձեռնության բողոքի ակցիային:

Դավիթ Սանասարյանը պատասխանեց, որ անհատական մակարդակով հնարավոր է մասնակցեն, բայց նման որոշում չունեն:

Հիշեցնենք, որ վաղը «Ոչ թալանին» բողոքի ակցիա է կազմակերպել՝ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ:

Դավիթ Սանասարյանը նշեց, որ այն տեղեկատվությունը, ըստ որ՝ի իրենք մասնակցելու են «Ոչ թալանինի» ակցիային, սխալ տեղեկատվության արդյունք է, թյուրիմացություն է եղել, նման որոշում իրենք չունեն. «Թերթերից մեկին տված հարցազրույցում ես սխալ ինֆորմացիայի արդյունքում նշել էի, որ «Ոտքի, Հայաստանը» մասնակցելու է, բայց այդպես չէ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930