Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում գիշերով քոչարի պարելով դիմավորեցին իրենց չեմպիոն հայրենակից Արթուր Ալեքսանյանին  (ֆոտոշարք եւ տեսանյութ)

Սեպտեմբեր 12,2015 11:53

Երեկ Գյումրու Վարդանանց հրապարակում գյումրեցիները երեկոյան ժամը 21-ից հավաքվել ու սպասում էին Լաս Վեգասում աշխարհի կրկնակի չեմպիոնի տիտղոսը նվաճած հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանին:

artur alexanyan2

Մինչ վերջինս «Զվարթնոց» օդանավակայանից կհասներ Գյումրի՝ հրապարակում փառաբանում  էին նրան, ներկայացնում նրա գործունեությունը:

Մոտ 2-2,5 ժամ անց Գյումրու քաղաքապետի ուղեկցությամբ հրապարակ եկավ աշխարհի կրկնակի չեմպիոնը: Նրան դիմավորեցին որպես հերոսի՝ հրավառությամբ, սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ, բացականչություններով:

Այնուհետ շամպայն բացեցին ու խմեցին չեմպիոնի ու նրա հոր՝ անձնական մարզիչ Գեւորգ Ալեքսանյանի կենացը:

salyut arturi hamar

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը նշեց, որ պատմական օր է Գյումրիում, քանի որ  Արթուր Ալեքսանյանը պարզերես արեց բոլորին՝ Հայաստանին ու Գյումրիին:

«Օլիմպիական չեմպիոն էլ կդառնաս, ճի՞շտ է Արթուր»,- բացականչում էր քաղաքապետը: Վերջինս այնպես էր ոգեւորվել, որ ամբողջ ընթացքում կանգնած տեղը պարում էր:

Իսկ հրապարակում հավաքված գյումրեցիները երգում էին. «Աշխարհը մերն ա»:

artur aleqsanyan3

Այնուհետ սկսեցին պարել հաղթանակի պարը՝ քոչարին:

Այնուհետ ելույթ ունեցավ Արթուր Ալեքսանյանի հայրը՝ Գեւորգ Ալեքսանյանը, որն ասաց, թե շատ հուզված է, չի կարողանում խոսել ու շնորհավորեց հայ ազգին հաղթանակի առթիվ:

Ազգային ժողովի պատգամավոր Մարտուն Գրիգորյանն էլ, իր շնորհակալությունը հայտնելով չեմպիոնին, ասաց, որ նրա հաղթանակը դարձել է սովորական, բոլորը գիտեն, որ նա հաղթանակած է վերադառնալու:

«Ինչպես ասում են՝ ախորժակը ուտելուց է բացվում, մյուս անգամ, սիրելի Արթուր, քեզ այս նույն հրապարակում կդիմավորենք որպես օլիմպիական չեմպիոնի», -ասաց պատգամավորը:

artur alexanyan1 artur alexanyan-gevorg alexanyan artur alexanyan-samvel balasanyan artur6 samvel balasanyan-artur alexanyan-martun samvel balasanyan-artur alexanyan-martun grigoryanԵրկարատեւ, հոգնեցուցիչ ճանապարհից վերադարձած Արթուր Ալեքսանյանին գյումրեցիները հանգստանալու ուղարկեցին դհոլ-զուռնայով՝պայմանավորվելով, որ այս նույն հրապարակում նրան կսպասեն օլիմպիական խաղերց հետո:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930