Լրահոս
Օրվա լրահոսը

Դիմակներ՝ բծերի, պեպենների եւ անմաքուր դեմքի համար

Սեպտեմբեր 21,2015 12:30

Յուրահատուկ խնամք եւ հոգատարություն է պահանջում այն դեմքը, որը պարբերաբար գտնվում է անմաքուր վիճակում, առկա են կորյակներ, պեպեններ եւ բծեր: Այսպիսի մաշկ ունեցողներին մասնագետներն առաջարկում են տարատեսակ դիմակներ, որոնք կօգնեն ձերբազատվել խնդիրներից, եւ ունենալ հիանալի մաշկ:

Դիմակ սպիտակուցից եւ թթվածնային ջրից։ 1 սպիտակուցին (հարած մինչեւ փրփրելը) ավելացնել 1 թեյի գդալ թթվածնային ջուր (3%)։ Խառնուրդը քսել դեմքին եւ պարանոցին՝ մի քանի րոպե։ Ունքերը եւ թարթիչները սպիտակելուց պաշտպանել։

Դիմակ սպիտակ կավից, ցինկի օքսիդից եւ թթվածնային ջրից։ 40 գրամ սպիտակ կավին խառնել 10 գրամ ցինկի օքսիդ։ Մեկ թեյի գդալ խառնուրդը ողողել 3% թթվածնային ջրով՝ մինչեւ ստացվի խյուս եւ քսել դեմքին` թողնելով 15-20 րոպե։ Այսպիսի դիմակը ոչ միայն սպիտակեցնում է, այլեւ չորացնում է մաշկը։

demq.

Մեղրակիտրոնային դիմակ։ 1 կիտրոնի հյութը բամբակով քամել եւ խառնել 2 թեյի գդալ ջրիկ մեղրի հետ։ Թանզիֆե կամ թղթե անձեռոցիկները թաթախել այդ խառնուրդով եւ դնել դեմքին, դրանք 2-3 անգամ փոխելով 15-20 րոպե տեւողությամբ։ Դեմքը լվանալ տաք ջրով։ Խառնուրդը սառնարանում կարող է պահվել մինչեւ 7 օր։ Ընդամենը օգտագործվում է 15-20 դիմակ մի քանի օր ընդմիջումներով՝ կախված մաշկի տանելիությունից։ Եթե մաշկը չոր է, նախապես քսեք ճարպոտ քսուք։

Ջրածնի պերօքսիդի դիմակ։ Օգտագործվում է չոր, խիստ պիգմենտավորված մաշկի եւ առատ պեպենների դեպքում։ 20 գ անջուր լանոլինին՝ կենդանական մոմ, անընդմեջ խառնելով ավելացնել 5 գրամ (1 թեյի գդալ) ջրածնի պերօքսիդ։ Այս քսուքը մի քանի օր ընդմիջումներով քսել դեմքին եւ թողել 15-20 րոպե։

Խմորիչե դիմակ՝ թթվածնային ջրի հետ։ Օգտագործվում է ճարպոտ եւ նորմալ մաշկի դեպքում։ Տասը գրամ խմորիչը (հացի խմորիչներ) մանրացնել եւ անընդհատ խառնելով ավելացնել 3% թթվածնային ջուր՝ մինչեւ խիտ խառնուրդ ստացվելը։ Քսել դեմքին` թողնելով 10-15 րոպե, որից հետո խոնավ բամբակե սկավառակով մաքրել։ Ընդամենն օգտագործում են 10-15 դիմակ՝ մի քանի օր ընդմիջումներով։

Խմորիչե դիմակ՝ կիտրոնի հյութով։ Օգտագործվում է ցանկացած մաշկի դեպքում։ 15-20 գրամ խմորիչը մանրացնել եւ խառնել 1 թեյի գդալ կիտրոնի հյութի հետ: Ստացված խառնուրդին անընդմեջ խառնելով ավելացնել թարմ կաթ՝ մինչեւ ստացվի խյուս, որից հետո բամբակե սկավառակով քսել դեմքին: 20 րոպեից հետո դեմքը լվանալ տաք ջրով եւ դնել մի քանի սառը կոմպրեսներ:

Կարտոֆիլե դիմակ: 1 հում, մաքրած եւ մանր քերած կարտոֆիլին ավելացնել մի քանի կաթիլ ձիթապտղի յուղ, 1 ճաշի գդալ թարմ կաթ եւ նշի թեփ՝ այնքան, մինչեւ ստացվի խյուս: Այնուհետեւ քսել դեմքին, թողնել 20 րոպե, լվանալ գոլ ջրով եւ դեմքին քսել մաշկին համապատասխան քսուք:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

 

«Առավոտ» օրաթերթ
19.09..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930