Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր պատասխանը լկտի «Չեմբեռլենին». «Իրատես de facto»

Սեպտեմբեր 29,2015 12:27

Աշխարհի ուշադրությունը կլանած ՄԱԿ-ի 70-ամյակը կտա՞ փոփոխվող աշխարհին հետաքրքրող մի շարք հարցերի պատասխանը։ Ո՛չ։ Այն կապահովի կարճատև դադար, որի ընթացքում կշարունակվեն իրական, ընդ որում՝ բավականին դաժան գործողությունները։ Աշխարհի հզորները պարզապես հարթակ են որոնում իրենց այդ նպատակները «բարեհամբույր» փաթեթավորմամբ ներկայացնելու համար, ու ՄԱԿ-ը ամենահամոզիչ թատերաբեմն է, ուր բոլոր դերակատարների համար մենախոսության հնարավորություն կա։

«Ի՞նչ կտա այն մեր փոքրիկ Հայաստանին, կախված է բազում-բազմաթիվ հանգամանքներից, սակայն առաջին հերթին՝ ա) աշխարհի հզորների՝ միմյանց հետ պայմանավորվածություններից ու առևտրից. հասկանալի է՝ Պուտին-Օբամա հանդիպմանը խոսվելու է նաև այս տարածաշրջանի, Ղարաբաղի մասին, քանզի գագաթնաժողովից առաջ «հայտ» ներկայացվեց միջազգային հանրությանը՝ ղարաբաղյան խնդրի ստատուս քվոյի փոփոխման «մասին»՝ Ադրբեջանի, իրականում Ռուսաստանի կողմից։ Ինչպես կարձագանքի այդ փոփոխությանը «միջազգայինը», մասամբ կարելի է հասկանալ գրեթե կենդանության նշաններ հանդես չբերող, երբեմն-երբեմն հայտարարություններով հանդես եկող, երբեմն էլ տարածաշրջան եկող-գնացող ԵԱՀԿ Մինսկի խմբից։ Քանզի ՄԽ համանախագահները հավասարության նշան են դնում կողմերի միջև, երբ բոլորին էլ առավել քան պարզ է՝ ով է խնդրի ոչ թե խաղաղ, այլ ռազմական լուծման կողմնակիցը։ Ընդ որում՝ ՄԽ-ի այդ վարքագիծն է, որ ակտիվության է մղում թե՛ Ադրբեջանին, թե՛ Ռուսաստանին, որն էլ դանդաղորեն իրականացնում է իր պլան «բ»-ն՝ փորձում խաղի մեջ մտնել որպես ՀԱՊԿ խաղաղապահ «զորամիավորում», որը կտեղակայվի շփման գծում՝ «խաղաղեցնելու» կողմերին։ Ի՞նչ գնով, ի՞նչ «պոկելով» Ադրբեջանից, առայժմ դժվար է ասել, քանզի Ադրբեջանը ԵԱՏՄ անդամ հաստատ չի դառնա։

Այս ամենին, նույն ՄԱԿ-ի գագաթնաժողովի շեմին, անչափ կոշտ հայտարարությամբ հակազդեց հայկական կողմը։ Սերժ Սարգսյանը նախ ասաց՝ համարժեք պատասխան է տրվելու ադրբեջանական լկտի պահվածքին։ Եվ ապա, երբ ասում ենք Հայաստան, հասկանալի է, որ նկատի ունենք նաև Ղարաբաղը։

Եվ չնայած հայ դիվանագետները կարծում են, որ Սերժ Սարգսյանը նույնքան դիվանագիտական հայտարարություն է արել և նոր ոչինչ չի ասել դրանով, այնուհանդերձ, հասկանալի է, որ հետաքրքիր քարտ է նետել միջազգային սեղանին՝ Պուտին-Օբամա հանդիպումից ժամեր առաջ:

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930