Լրահոս
Օրվա լրահոսը

Հիշեցին դատարկված գյուղի միակ բնակչուհուն (Տեսանյութ)

Հոկտեմբեր 25,2015 20:07

«Շիրակ հայրենակցական միավորում» հասարակական կազմակերպության Գյումրիում անցկացված 5-րդ համաժողովում այս կառույցի նախագահ Վարազդատ Ավոյանը, խոսելով Շիրակի մարզի լեռնային ու սահմանամերձ գյուղերի դատարկման մասին, հիշեց Հայոց հնամենի մայրաքաղաք Անիի դեմ դիմաց գտնվող դատարկված Նոր Շեն գյուղը, որտեղ իր բառերով ասած միայնակ ապրում է մի հերոսուհի: «Եկեք ծափահարենք հերոսուհուն, հայ կնոջը», -առաջարկեց բանախոսը: Դահլիճում նստած ճանաչված դեմքերը  պահի տակ ոգեւորված ծափահարեցին՝ իհարկե, չկարողանալով թաքցնել իրենց մտահոգությունը:

 

Հատկապես տխրեց  այդ համագումարին մասնակցող գեներալ Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը, քանի որ Խարկովը իր պապերի  գյուղն է, այդ գյուղի  եկեղեցու քահանան եղել է հենց նրա պապը` Տեր Թադևոսը:Ani-7

Հիշեցնենք, որ  Անիի ավերակներից ընդամենը մեկ ձորով բաժանված Խարկով կամ վերջերս անվանափոխված Նոր Շեն գյուղը թեեւ Շիրակի մարզի վարչական սահմանների մեջ է, սակայն այնտեղ  հասնելու համար անհրաժեշտ է  անցագիր  հանել, օրեր առաջ թույլտվություն ստանալ ռուս սահմանապահներից: Հայրենի գյուղը լքած բնակիչների դժգոհելով, իրենք չեն կարողացել հարազատներին հյուրընկալել. ամեն անգամ ժամերով անցակետի մոտ սպասելը, ստուգումներ անցնելը, թույլտվություն ստանալն այնքան են հոգնեցրել իրենց, որ ճարահատյալ լքել են ծննդավայրը: Երբեմնի փթթող, 200 ընտանիք ունեցող տեղանքում այլեւս մարդկային շունչ չկա, տները քարուքանդ են, եկեղեցին խոնարհված:

Գյուղի միակ բնակչուհին 80-ամյա Վահանդուխտ Վարդանյանն է, նա չի պատրաստվում լքել գյուղը. հավատարիմ է սկեսրոջ ուխտին: « Չուրախացնեք թշնամուն, որ հաց թխելու ալյուր էլ չունենաք՝ թոնիրը վառեք, թող ծուխ դուրս գա, ու թշնամին տեսնի, որ գյուղում մարդ է ապրում, չուրախանա դատարկվելուց»,-հորդորել է տիկին Վահանդուխտի սկեսուրը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031