Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ Շիրակի տարածքային ԵԿ շարքերը համալրվեցին ևս 40 երիտասարդով

Նոյեմբեր 04,2015 21:05

Նոյեմբերի 4-ին Հայաստանի հանրապետական կուսակցության Շիրակի մարզային գրասենյակում տեղի ունեցավ նոր անդամագրված երիտասարդների կուսակցական տոմսերի հանձնման արարողությունը: Կուսակցական անդամատոմսեր ստացան շուրջ 40 երիտասարդներ, ովքեր Շիրակի մարզի տարբեր համայնքներից էին:

received_529751637180739

Անդամատոմսերը երիտասարդներին հանձնեց ՀՀԿ Շիրակի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ Սահակ Մինասյանը, ով, շնորհավորելով երիտասարդներին, խոսեց կուսակցության գաղափարախոսության ու գործունեության  և նորանդամ երիտասարդների հետ հետագա արդյունավետ աշխատանքի հետ կապված սպասելիքների մասին: ՀՀԿ Շիրակի ՏԿ խորհրդի նախագահն իր խոսքում  անդրադարձ կատարեց նաև սահմանադրական բարեփոխումների նախագծին, տվեց երիտասարդներին հուզող մի շարք հարցերի պատասխաններ:

Միջոցառմանը ներկա էին նաև <<Գյումրի-3>> շրջանային կազմակերպության նախագահ Բորիս Ալեքսանովը և ՀՀԿ Շիրակի տարածքային կազմակերպության երիտասարդական խորհրդի նախագահի տեղակալներ Սամվել Բադեյանը և Նարեկ Միրզոյանը: Վերջիններս երիտասարդներին ծանոթացրին ՀՀԿ ԵԿ և մասնավորապես ՀՀԿ Շիրակի տարածքային ԵԿ կողմից իրականացված ու առաջիկայում անցկացվելիք ծրագրերին և հորդորեցին ակտիվ մասնակցություն ցուցաբերել դրանց: Նրանք նաև կոչ արեցին երիտասարդներին պարբերաբար ավելացնել և թարմացնել իրենց գիտելիքների բազան` հիմք դնելով խոստումնալից ապագայի կերտման համար:

ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30