Լրահոս
Օրվա լրահոսը

Մեծ հանդիսություն՝ նվիրված պոլսահայ գրող Զահրատի 90-ամյա հոբելյանին

Նոյեմբեր 05,2015 19:20

Նոյեմբերի 5-ին ՀՀ սփյուռքի նախարարության և Հայաստանի Գրողների միության նախաձեռնությամբ Հայաստանի գրողների միության մեծ դահլիճում կայացավ մեծ հանդիսություն նվիրված պոլսահայ բանաստեղծ Զահրատի 90-ամյա հոբելյանին: Միջոցառմանը ներկա էին Սյուռքի փոխնախարար Սերժ Սրապիոնյանը, ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, , կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, սփյուռքահայ գրողներ և մտավորականներ: Հանդիսությանը մասնակցելու համար Պոլսից Հայաստան էր ժամանել Զահրատի տիկին Անայիս Եալտըզճեանը:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույնի խոսքը փոխանցեց փոխնախարար Սերժ Սրապիոնյանը, որում  մասնավորապես նշում է.«Սիրով, ջերմությամբ շնորհավորում եմ բոլորիս արևմտահայ հանճարեղ բանաստեղծ Զահրատի (Զարեհ Յալտըզճյան) ծննդյան հոբելյանի առթիվ:

Զահրատը 20-րդ դարի երկրորդ կեսի պոլսահայ պոեզիայի խոշորագույն դեմքերից մեկն է, որն իր ինքնատիպ տաղանդով և լեզվամտածողությամբ հարստացրեց նաև հայ նորագույն պոեզիան` տալով նրան յուրօրինակ երանգ: Միևնույն ժամանակ Զահրատը մնաց դասական արևմտահայ պոեզիայի՝ Սիամանթոյի, Դ. Վարուժանի, Մ. Մեծարենցի և այլոց ճշմարիտ ժառանգորդն ու շարունակողը: Իր քերթվածքներում Զահրատը խոսում է մարդկանց ցավի ու երազների մասին, որտեղ ընդգծվում է նրա մարդասիրությունը, անանձնական սերը, մարդկանց նվիրվելու ձգտումը, համամարդկային կարեկցությունը, հույսի ու հավատի ներշնչման խոսքերը:

Զահրատը կատակի, հեգնանքի լեզվով ընթերցողին է ներկայացնում իր մտորումները՝ ցույց տալով մարդկային թուլությունները, սոսկալի թերություններն ու անհարկի սովորույթները:

Հանճարեղ բանաստեղծի պոեզիան աչքի է ընկնում դիպաշարային տրամաբանական զարգացումով, փիլիսոփայական մտորումներով, որոնք դրսևորվում են ընթերցողի հետ մտերմիկ զրույցի ձևով:

Զահրատի պոեզիան իր մարդասիրական բովանդակությամբ, իր նրբին երանգներով ուրույն տեղ է զբաղեցնում նորագույն շրջանի հայ բանաստեղծական արվեստում»:

Ամփոփելով խոսքը՝ փոխնախարարն ընդգծեց, որ Զահրատը, ինչպես ամեն մի ճշմարիտ բանաստեղծ, միշտ կմնա մինչև վերջ չբացահայտված, քանի որ բոլոր ժամանակներում էլ արդիական կմնա, բայց կշարունակի հասկանալի ու փնտրված լինել:

Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը խոսեց բանաստեղծի հարուստ ստեղծագործական կյանքի ու գործունեության մասին:

Զահրատի հետաքրքիր, բազմաշերտ պոեզիան հանգամանալից վերլուծեց ՀԳՄ քարտուղար Պետրոս Դեմիրճյանը:

Այնուհետև Զահրատի մասին գնահատանքի և դրվատանքի խոսքով հանդես եկան կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, Սուրեն Դանիելյանը, Երվանդ Տեր-Խաչատրյանը, Թորոս Թորանյանը և այլք:

Հեղինակի ստեղծագործությունները իր բարձրարվեստ կատարումով ներկայացրեց վաստակաշատ ասմունքող Սիլվա Կոմիկյանը:

ՀՀ սփյուռքի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30