Լրահոս
Օրվա լրահոսը

Ամատունու պատժի կրման տեսակը բաց է

Նոյեմբեր 11,2015 13:00

Արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Ռուբեն Ամատունու պատժի կրման տեսակը փոխվել է:
Նա բաց տիպի ռեժիմում է, ինչը նշանակում է՝ պետք է առավոտյան դուրս գա հիմնարկից, աշխատի, օրվա վերջում գնա նույն քրեակատարողական հիմնարկ՝ գիշերելու:
Երեկ Ռուբեն Ամատունին հաստատեց «Առավոտի» լուրը, հայտնեց, որ աշխատանքի է անցել «Աջակցություն դատապարտյալներին» հիմնադրամում:

Հիշեցնենք, որ Ռուբեն Ամատունին տասնյակ անգամներ «Առավոտով» բարձրաձայնել է վաղաժամկետ պայմանական ազատազրկվածների իրավունքների, անկախ հանձնաժողովի գործունեության մասին, որը հակասում է գործող Սահմանադրության 17 եւ 18 հոդվածներին: Ըստ դատապարտյալի, անկախ հանձնաժողովն իր մերժման որոշումները չէր պատճառաբանում, այն կայացնում էր գաղտնի եւ փակ ընթացակարգով՝ քվեարկությամբ, զրկելով տվյալ մերժված անձին իր նկատմամբ կայացված որոշումները բողոքարկելու հնարավորությունից ու դատական պաշտպանությունից:

«Առավոտ» օրաթերթ
10.11..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30