Հատված ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հարցազրույցից:
– Ընդդիմադիրները, վկայակոչելով նախկին համապետական ընտրությունները, ասում են, որ ՀՀԿ-ն ամենատարբեր մեթոդներով կարողանում է ահաբեկել ընդդիմության հանձնաժողովականներին, վստահված անձանց, լավագույն դեպքում՝ փողով առնում։
– Հանձնաժողովների 9-ը տեղից 5-ն ընդդիմադիրներն են զբաղեցնում, այլ բան եթե հայտարարեն, որ իրենք մարդ չունեն, մտածենք, ոնց օգնենք, որ իրենց հանձնաժողովի անդամներ տան։ Ընդդիմության վստահված անձանց լայն արտոնություն է տրվել, նա կարող է նստել 2 հանձնաժողովների մեջտեղում եւ հետեւել պրոցեսին։
Ինչ վերաբերում է ճնշումներին, ապա դուք էլ գիտեք, որ դրանք պատրվակներ են։ Եթե դուք նայեք, թե նախկին ընտրություններում ընդդիմադիրներն ովքեր են եղել, նրանցից որեւէ մեկը գումարով չի զիջում իշխանություններին, բավականին լավ վիճակում ընդդիմադիրներ ունենք, որոնք չեն խնայում ոչ մի բանի համար։
Կարդացեք նաև
– Եթե ակնարկը ԲՀԿ-ին է վերաբերում, ապա, նախ՝ այդ կուսակցությունն արդեն ձեր լիակատար վերահսկողության տակ է, երկրորդ՝ «այո»-ի կողմնակից։
– «Օրինաց երկրի» հնարավորություններն էլ վատ չեն, թաքնված ֆինանսավորվող մյուս կուսակցությունների, որոնց դեպքում ֆինանսական մեծ մուտքեր կան, եւ նրանք բավականին ծախսեր են կատարում։
Միշտ պարտվողները պատճառաբանություն գտնում են եւ ասում, որ ընտրությունները կեղծված են։ Հիմա ցավը նա է, որ ընտրություններից առաջ են արդեն ասում։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում


















































