Լրահոս
Օրվա լրահոսը

100-150 հազար դոլար են ծախսել, սակայն նորոգման համար բավարար չի՞ եղել

Նոյեմբեր 11,2015 13:02 Share

2013թ. սեպտեմբերի 24-ին հանդիսավորությամբ, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի եւ Տավուշի նախկին մարզպետ Արմեն Ղուլարյանի մասնակցությամբ բացվեց Նոյեմբերյանի համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնը:

Նախարար Ասատրյանը պատասխանելով մեր հարցին, ասաց, որ շենքի նորոգման եւ կահավորման համար Համաշխարհային բանկի վարկային միջոցներից եւ ՀՀ պետական բյուջեից ծախսվել է 100-150 հազար դոլար:

Շենքի ջրհորդաններից անձրեւաջրեըը թափվում են շենքի տակ, քանդելով այն, շենքի հիմքում 3 մետրանոց ծառեր են աճել: 100-150 հազար դոլարը բավարար չի եղել, որ նախկինում 2 անգամ նորոգված շենքի երկրորդ հարկն ամբողջությամբ, ոչ թե մասամբ նորոգեն, որպեսզի ամեն երեքշաբթի բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի անդամները ստիպված չլինեն ժամանակավորապես զբաղեցնել Նոյեմբերյանի սոցիալական ծառայության տեսուչների աշխատասենյակը:

Շենքում տեղադրված մոնիտորները կենտրոնի բացման оրից չեն գործում, թեեւ տեխնիկապես սարքին են :

sockentron_1

Համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոն են այցելում հիմնականում սոցիալապես անապահով խմբերի անդամները՝ հաշմանդամություն խումբ ունեցողները կամ դրանց հավակնողները, գործազուրկները, ընտանեկան նպաստ կամ միանվագ դրամական օգնություն ստացողները, կենսաթոշակառուները: Նրանցից ոմանք մեծ տարիքի եւ հիվանդությունների պատճառով ստիպված են ավելի շատ օգտվել զուգարանից, սանհանգույցներից: Նրանք մեզ բողոքել են , որ համալիրում ջրամատակարարումը վատ է, կանանց համար նախատեսված զուգարանում սանհանգույցը չի գործում եւ այլն:

sockentron-3

Նոյեմբերյան քաղաքում մշտական ջրամատակարարում կա, սակայն համալիր կենտրոնի խոհանոցում, զուգարաններում պլաստամասսե շշեր ու դույլեր են դրված: Պատճառն այն է, որ սոցիալական կենտրոնի ջրամատակարարման համակարգում վթարից հետո «կարճ միացում» են կատարել, համակարգը միացրել միայն շենքի տանիքում գտնվող ջրի բաքին, որտեղից ջուրը բարակ է ծորում: Զուգարանի ջրթող համակարգը շարքից դուրս է եկել, եւ այնտեղ ջրով դույլեր ու շշեր են դրել:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30