Լրահոս
Օրվա լրահոսը

Հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից երկու հայ զինծառայողների սպանության դեպքի առթիվ

Նոյեմբեր 13,2015 13:32

Զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից հայկական զինված ուժերի 2 ժամկետային զինծառայողների՝ Վահե Վարդգեսի Վանոյանի և Միքայել Առաքելի Թորոսյանի սպանության դեպքի առթիվ:

2015թ. նոյեմբերի 12-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցների հետևանքով գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից մահացել են մարտական հերթապահություն իրականացնող ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Վահե Վարդգեսի Վանոյանը և Միքայել Առաքելի Թորոսյանը:

Կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով, սպանելու նպատակով, ապօրինաբար երկու և ավելի անձանց դիտավորությամբ կյանքից զրկելու  դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Վ.Վանոյանի և Մ.Թորոսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին հայտնում ենք մեր խորին ցավակցությունները:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30