Լրահոս
Օրվա լրահոսը

Մահվան ելքով ավտովթար՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհին

Օգոստոս 30,2021 12:34

2021թ. օգոստոսի 29-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Արարատի մարզի 50-ամյա բնակիչը, վարելով «Nissan Almera» մակնիշի ավտոմեքենան, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 184.5-րդ կմ հատվածում դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել Արցախի Հանրապետության 48-ամյա բնակչի վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենային, որի հետևանքով 50-ամյա տղամարդը տեղում մահացել է, իսկ «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը,  ինչպես նաև «Nissan Almera» մակնիշի ավտոմեքենայի 3 ուղևորները, ստացած մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են բժշկական կենտրոն, սակայն ուղևորներից մեկը՝ 45-ամյա տղամարդը, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով:

Կատարվել է դեպքի վայրի զննություն: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031