Լրահոս
Օրվա լրահոսը

Հրդեհ Գետափ գյուղում

Հունվար 01,2016 12:10

Հունվարի 1-ին, ժամը 00.20-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Գետափ գյուղում այրվում է տուն:

Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում է Գետափ գյուղի 19-րդ փողոցի տներից մեկին հարակից անասնագոմի շվաքարանը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.00-ին, մարվել՝ 03.11-ին:

Այրվել են անասնագոմի շվաքարանից մոտ 10 քմ, անասնագոմի փայտյա կառուցատարրերը (մոտ 10 քմ), կուտակված անասնակեր (մոտ 100 հակ) և ծխահարվել է մոտ 200 հակ անասնակեր:

ՀՀ ՏԿԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031