Լրահոս
Օրվա լրահոսը

Դեսպան Փոլադյանի հանդիպումը Սիրիայի Ժողովրդական ժողովի նախագահի հետ

Հունվար 14,2016 18:33

Հունվարի 14-ին Սիրիայի Ժողովրդական Ժողովի նախագահ, դոկտոր Մոհամադ Ջիհադ ալ-Լահամն ընդունեց Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանին:

Զրույցի ընթացքում քննարկվեցին Սիրիայի ներքաղաքական ճգնաժամի զարգացումները, ինչպես նաև տարածաշրջանային երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Անդրադարձ կատարվեց հայ-սիրիական հարաբերությունների հեռանկարներին, մասնավորապես, ընդգծվեց միջխորհրդարանական համագործակցության կարևորությունը:

Հանդիպմանը Սիրիայի խորհրդարանի նախագահը կարևորեց 2015թ. ապրիլին` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պետական միջոցառումների շրջանակներում Երևան կատարած իր պաշտոնական այցը` ընդգծելով այդ միջոցառումների քաղաքական մեծ նշանակությունը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման հարցում:

Հանդիպման վերջում Սիրիայի ԺԺ նախագահ Մոհամմադ Ջիհադ ալ-Լահամը հերթական անգամ իր համերաշխությունը հայտնեց բարեկամ հայ ժողովրդին:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031