Լրահոս
Օրվա լրահոսը

Էդուարդ Շարմազանովը նշել է, որ Հայաստանը պատրաստակամ է շարունակելու քաղաքական երկխոսությունը եվրոպացի գործընկերների հետ

Հունվար 15,2016 13:10

Աշխատանքային այցով Լիտվայի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Լիտվա պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը հունվարի 14-ին հանդիպում է ունեցել Լիտվայի Սեյմասի փոխխոսնակ Գեդիմինաս Կիրկիլասի եւ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բենեդիկտաս Յուոդկայի հետ:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկու երկրների խորհրդարանների միջեւ փոխգործակցության շուրջ: Երկուստեք կարեւորվել են փոխայցերը, որոնք կողմերի համոզմամբ` նոր որակ եւ բովանդակություն են հաղորդում երկկողմ հարաբերություներին:

ԱԺ փոխնախագահն իր երախտագիտությունն է հայտնել լիտվացի գործընկերոջը Վիլնյուսի Ցեղասպանության զոհերի թանգարանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդեսի անցկացման հարցում ցուցաբերած աջակցության համար:

«Լիտվան աշխարհում առաջինն է ճանաչել Հայաստանի Հանրապետության անկախությունը եւ Բալթյան երկրներից միակն է, որը դատապարտել է Հայոց ցեղասպանությունը»,-նշել է Էդուարդ Շարմազանովը:

Հանդիպմանն ԱԺ փոխնախագահն իր երախտագիտությունն է հայտնել նաեւ Բենեդիկտաս Յուոդկային`Երեւանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողություններին մասնակցելու համար:

Կողմերն անդրադարձել են նաեւ Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին: Էդուարդ Շարմազանովը նշել է, որ Հայաստանը պատրաստակամ է շարունակելու քաղաքական երկխոսությունը եվրոպացի գործընկերների հետ:

 

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031