Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկնարկել է շախմատի միջազգային կարգի մրցավար Արմեն Նիկողոսյանի առաջին հուշամրցաշարը

Հունվար 27,2016 17:54

Երևանի շախմատի ֆեդերացիայի նախաձեռնությամբ Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի կենտրոնական տանը մեկնարկել է միջազգային կարգի մրցավար Արմեն Նիկողոսյանի առաջին հուշամրցաշարը, որին մասնակից 16 շախմատիստներից 9-ը գրոսմայստերներ են: Մասնակիցների թվում են ներկայում Հայաստանում գտնվող բոլոր ուժեղագույն շախմատիստները, այդ թվում նաև մեր հավաքականի անդամներ, օլիմպիական չեմպիոններ Արտաշես Մինասյանը, Գաբրիել Սարգսյանը, ներկայում հավաքականում հանդես եկող Հրանտ Մելքումյանը, Հայաստանի չեմպիոն, մինչև 20 տարեկան շախմատիստների աշխարհի չեմպիոն Զավեն Անդրիասյանը և այլոք:
Մրցաշարն անցկացվում է շրջանային մրցակարգով և ավարտվելու է այսօր` երեկոյան:
Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    Ենթադրում եմ՝ պետք է լիներ. ՛՛ …մրցավար Արմեն Նիկողոսյանի՝ կայծակնային շախմատի առաջին հուշամրցաշարը…՛՛, քանի որ, եթե 16 շախմատիստներ խաղում են միմյանց հետ շրջանային մրցակարգով, ապա պետք է անցկացվի 15 տուր, և եթե մեկ օրում անցկացվում է 15 տուր, ապա դա հնարավոր կլիներ միայն կայծակնային շախմատի դեպքում:
    Բացի այդ, քաղաքապետարանը հայտարարություն է տալիս ոչ թե կայանալիք, այլ արդեն ավարտվող մրցաշարի մասին, այն էլ՝ թերի…

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031