Լրահոս
Օրվա լրահոսը

Բախշյանը՝ աշակերտներին. «Լա՞վ էր, որ մի ամիս քեֆներիդ տված ման եկաք» (Տեսանյութ)

Փետրվար 02,2016 12:35

«Կրթության մասին օրենքը սահմանում է հեռահար կրթության ձեւը: Բոլոր դպրոցներն ապահովված են ինտերնետով: Ընտանիքների մեծ մասն ունի համակարգիչներ: Պետք է մտածել ինչպես նման դեպքերում օգտագործել հեռավար կրթության տարբերակը, որպեսզի երեխան տանը նստած՝ չկտրվի կրթական գործընթացից»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում ասաց Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության քարտուղար, կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը:

Որպեսզի դպրոցներում երկարաձգված արձակուրդների հետեւանքները շոշափելի չլինեն, նա առաջարկում է հանրակրթական համակարգում եւս ներդնել հեռավար կրթության մեխանիզմներ. «Դրանց բացակայությունը գուցե մեր դանդաղկոտության հետեւանքն է: Ուսուցիչների մեծամասնությունը նոր է համակարգչի համը առնում եւ օգտագործում որպես գործիք: Որ լսեն հեռավար ուսուցման մասին՝ կասեն՝ վա՛յ, դա էլ ու պրծ… Ուսուցիչը չպետք է սահմանափակվի ատեստավորման ժամանակ համակարգիչը միացնել-անջատել սովորելով»:

Փորձագետի համոզմամբ՝ հեռավար կրթության համակարգը պետք է շարունակական լինի, այն կարող է փոխարինել «երեկոյան» դպրոցներին. «Որքան համակարգիչը հեռավար կրթությունը մտցնի ընտանիք, վերջինս այնքան շատ կմտածի այդ ուղղությամբ: Պետությունը մարզ առ մարզ իրականացնելու է «մեկ աշակերտ-մեկ համակարգիչ» ծրագիրը»:

Անահիտ Բախշյանը մանկավարժներին հորդորեց այս օրերին աշակերտներին բացակա նշանակելուց առաջ մտածել կամ պարզել՝ ինչու է աշակերտը բացակա. «Այդ բացական միշտ չէ, որ նշանակում է անգործություն: Երբեմն այնպիսի դեպքերում են բացակա նշանակում, որ մտածում ես՝ այս ուսուցիչը գոնե հետաքրքրվել է, թե ինչու աշակերտը չի եկել դպրոց: Օրենքի խախտում է ստացվում, բայց օրենքից պետք է հանել այդ կետը»:

Անահիտ Բախշյանը չհամաձայնեց այն նկատառման հետ, թե բաց թողած ժամերը լրացնելն աշակերտներին կծանրաբեռնի. «Լա՞վ էր, որ մի ամիս քեֆներին տված ման եկան…Պետք է շատ աշխատեն: Հերիք է շոյենք ու փայփայենք, ներենք ամեն բան: Նրանք պետք է սովորեն եւ վերջ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նախ թույլ տվեք շնորհակալություն հայտնել Ձեզ այս նյութի համար: Այո,հիվանդությունը` հիվանդություն, սակայն բոլորս էլ քաջ գիտակցում ենք, թե ինչպիսի ծուլության ենք վարժեցնում մեր երեխաներին: Ձեր առաջարկը շատ լավն է: Մենք այդպիսի փորձ ունենք, եւ ես փորձեմ ներկայացնել:Իհարկե, դասեր ասածով արել ենք, երբ եղել է դրա անհրաժեշտությունը (ոտքի կոտրվածք, սուր աղիքային ինֆեկցիա, ջրծաղիկ եւ …..) Եւ բավականին օգտակար էր բոլորի համար:
    Ուզում եմ նաեւ շնորհակալություն հայտնել մեր նախարար պարոն Աշոտյանին, ով իր FB-յան էջում զանազան նյութերով փորձում էր երեխաներին ակտիվացնել, հետաքրքրություն առաջացնել լեզուներ ուսանելու եւ հետաքրքիր գրքեր կարդալու համար:
    Կարծում եմ` կարող ենք ակտիվիստներով հավաքվել, քննարկել առաջարկությունները եւ ներկայացնել համապատասխան մարմնին` հարցին ճիշտ լուծում տալու եւ ստանալու համար:
    Միշտ պատրաստակամ եմ արձագանքելու եւ մասնակցելու քննարկումներին:
    Հարգանքներով` կրթական հիմնադրամի տնօրեն` Մելանյա Գեղամյան

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2016/02/02/653376/

    © 1998 – 2016 Առավոտ – Լուրեր Հայաստանից լայն քննարկմանը, ապա ներկայացնել համապատասխան մարմի

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29