Լրահոս
Օրվա լրահոսը

«Դիլիջան» ազգային պարկի կողմից արձանագրված անտառխախտման դեպքերը

Փետրվար 05,2016 15:53

«Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի աշխատակիցների կողմից 2015 թվականի դեկտեմբեր և  2016 թվականի հունվար ամիսներին  «Հաղարծին», «Շամախյան» եւ «Դիլիջան» տեղամասերում հայտնաբերվել և կազմվել է  անտառխախտման 9 արձանագրություն` ապօրինի հատված  14 ծառի  և 8 խմ վառելափայտի /թափուկի/ անտառից ապօրինի դուրս բերման համար:

Նշված անտառխախտման արձանագրություններն ուղարկվել են ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Տավուշի տարածքային բաժին:

Ապօրինի հատումների արդյունքում անտառին հասցված վնասի չափը կհաշվարկվի տարածքային բաժնի  կողմից:

ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի հաղորդագրություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29