Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի երիտասարդ հրաձիգները Եվրոպայի առաջնության վազող թիրախ մրցաձեւում գրավեցին թիմային 3-րդ տեղը

Փետրվար 24,2016 20:27

Հունգարիայի Գիոր քաղաքում այսօր մեկնարկեց հրաձգության Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցող 47 երկրների 588 հրաձիգների մեջ են նաեւ Հայաստանի 14 նշանառուներ:

Առաջին օրը երիտասարդների հրացան 10 մետր վազող թիրախ (30+30 կրակոց) մրցաձեւում մեր տղաները դասավորվեցին այսպիսի հերթականությամբ:

  1. Ռազմիկ Մինասյան՝ 540 միավոր
  2. Շանթ Սարգսյան՝ 536
  3. Հովհաննես Խաչատրյան՝ 535

Թիմային պայքարում Հայաստանը հինգ թիմերի մեջ զբաղեցրեց 3-րդ տեղը՝ 1611 միավորով: Հաղթեց Ուկրաինան՝ 1677 միավոր, երկրորդ տեղն զբաղեցրեց Ռուսաստանը՝ 1643:

Նույն վարժության աղջիկների (20+20 կրակոց) պայքարում Լիլիթ Մկրտչյանը 348 միավորով հանգրվանեց 7-րդ տեղում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29