Լրահոս
Օրվա լրահոսը

«Թումանյանն» ու «Մայակովսկին» շրջեցին դպրոցում

Փետրվար 25,2016 15:00 Share

Վ. Մայակովսկու անվան թիվ 7 դպրոցում Թումանյանական շաբաթ է հայտարարված: Դպրոցի տնօրեն Վիկտորյա Ռուխկյանի, մանկավարժների եւ ծնողական խորհրդի ջանքերով օրերս նշվեց Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, որը համընկավ նաեւ գիրք նվիրելու օրվա հետ: Միջոցառումն ուղեկցվեց անակնկալով. բարձր դասարանի աշակերտները՝ Թումանյանի եւ Մայակովսկու կերպարով, ում անունն է կրում դպրոցը, դպրոցի մուտքից դիմավորեցին աշակերտներին, շրջեցին դասարաններով: Տարրական դպրոցի բոլոր աշակերտները միմյանց նվիրեցին գրքեր եւ զրուցեցին օրվա խորհրդի թեմայով: «Թումանյանն» ու «Մայակովսկին» մի խումբ աշակերտների հետ այցելեցին նաեւ Երեւանի քաղաքապետարան եւ կառավարություն, ոչ միայն գրքեր նվիրեցին, այլեւ թումանյանական քառյականերով բացիկներ:

Տոնը եզրափակվեց երեկ՝ Մայրենի լեզվի միջազգային օրվան նվիրված մեծ միջոցառումով, որին հրավիրված էին Կենտրոն վարչական շրջանից հյուրեր, Երեւանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետի պրոֆեսոր, բանասիրական գիտությունների թեկնածու Անահիտ Ադիլխանյանը:

ԱՐԵՎ ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

«Առավոտ» օրաթերթ
24.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Varduhi says:

    Հրաշալի է…

Պատասխանել