Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանում կցուցադրվեն կանանց մասին իտալական ժամանակակից ֆիլմեր

Մարտ 02,2016 16:06

Երևանում իտալական ֆիլմերի շաբաթն այս տարի կսկսվի մարտի 7-ից: Այդ օրվանից մինչև մարտի 11-ը «Մոսկվա» կինոթատրոնում կցուցադրվի հինգ ֆիլմ՝ «Ամուսնություններ և այլ աղետներ», «Աստծո ողորմությամբ», «Երջանկության աթոռը», «Առաջին նշանակումը», «Հեռու մնա ինձնից»:

ՀՀ-ում Իտալիայի դեսպանատանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ դեսպանության մշակութային ծրագրերի պատասխանատու, Երևանի պետական համալսարանի դասախոս Լաուրա Պաչենտին նշեց, որ նշված ֆիլմերի հիմնական թեման կինն է ու նրան առնչվող տարբեր խնդիրներ. «Քանի որ այս տարի ֆիլմերի ցուցադրությունը համընկնում է կանանց տոնի հետ, մենք ընտրել ենք բացառապես կանանց վերաբերող ֆիլմեր: Դրանք 2010-2014 թվականներին նկարահանված ֆիլմեր են, որոնցում ներկայացված է կանանց համապարփակ աշխարհը: Դրանցում կտեսնենք մոր, կնոջ, քրոջ, սիրուհու կերպարներ՝ իրենց ուժեղ, համառ, պայքարող, թույլ, փխրուն կողմերով… Այլ խոսքով ասած՝ այս ֆիլմերում կինն է՝ իր ողջ էությամբ: Մենք նպատակ չունենք ֆիլմերի միջոցով հայ կնոջն ինչ-որ բան սովորեցնելու: Ուղղակի, կինոդիտողն այստեղ կտեսնի կնոջը՝ իր բնավորությամբ ու խնդիրներով, որոնք, կարծում եմ, բոլոր երկրներում նույնն են»,- ասաց Լաուրա Պաչենտին:

Pachenti_Krochateli-2

ՀՀ-ում Իտալիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Մաուրիցիո Կրոչատելլիին հույս հայտնեց, որ այս տարի ևս կինոդիտողների պակաս չի լինի. «Գնալով մեծանում է հետաքրքրությունը իտալական ֆիլմերի նկատմամբ: Եթե նախկինում կինոդիտումների հիմնականում գալիս էին իտալախոս մարդիկ, դասախոսներ ու ուսանողներ, ապա վերջին տարիներին գալիս են նաև կինոգետներ, կինոսերներ, պարզապես մարդիկ, որոնք սիրում են որակյալ ֆիլմեր դիտել»,- նշեց Մաուրիցիո Կրոչատելլիին։

Հավելենք, որ բոլոր ֆիլմերի մուտքն ազատ է:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031