Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Մուրադյան. Խիստ անհրաժեշտ է, որ ընտանիքներում երեխաները լինեն առնվազն երեքը

Մարտ 04,2016 12:02

«Ամբողջ աշխարհում քաջ հայտնի երեք պատճառ կա, առաջինը՝ սոցիալ-տնտեսական խնդիրներն են, որոնք կարող են ազդել ծնելիության վրա, երկրորդը՝ արժեհամակարգն է եւ երրորդը՝ ժողովրդագրական ցուցանիշներն են»,- մարտի 4-ին լրագրողների հետ զրույցի ընթացքում ասաց առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

Նա նշեց, որ սոցիալ-տնտեսական պատճառն անպայման չէ, որ կարող է ազդել ծնելիության ցուցանիշի վրա՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ զարգացած երկրներում ընտանիքներում ծնվում է ընդամենը մեկ երեխա: Ըստ նրա, Հայաստանում պարզ վերարտադրության համար խիստ անհրաժեշտ է, որ ընտանիքներում երեխաները լինեն առնվազն երեքը. «Սա կապված է մյուս բաղադրիչի հետ, որը արժեհամակարգն է բնութագրում: Փաստացի այն երկրները, որոնք սոցիալ-տնտեսական խնդիրներ ունեն, բազմաթիվ երեխաներ կարող են ունենալ իրենց ընտանիքներում: Իհարկե՛, սա կապված է արժեհամակարգի հետ»:

Արմեն Մուրադյանը ասաց, որ այսօր Հայաստանում այն կանանց թիվը, որոնք պատրաստ են մայրանալ օպտիմալ է՝ հաշվի առնելով, որ այսօր ծննդաբերում են 1990 թվականին ծնված ութսուն հազար երեխաները, որոնց կեսը կազմում են աղջիկները. «Հաշվի առնելով, որ ցուցանիշը մինչեւ 2000 թվականը նվազել է եւ 80 հազարից դարձել է 31 հազար փաստացի մենք ակնկալում ենք, որ 2025-2026 թվականներին փաստացի ծննդաբերելու են ընդամենը 15-16 հազար մայրանալու պատրաստ կանայք, իհարկե՛, ոչ միայն 26 տարեկանում են ծննդաբերում, ես խոսում եմ ամենաօպտիմալ տարիքի վերաբերյալ: Կրկնակի անգամ պակաս մայրանալուն պատրաստ հզորություններ ենք ունենալու: Սա նշանակում է, որ մենք պետք է այսօր արդեն բոլոր բարենպաստ պայմանները ստեղծել, որ այն գործակիցը, որ մեզ մոտ այսօր 1.7 է, հավասարվի 2.2-ի»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031