Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Հարությունյանի եղբայրն ընդդեմ Արթուր Բաղդասարյանի. «Հրապարակ»

Մարտ 12,2016 11:53

«Շոտլանդական վիսկի ընկերությունն» ընդդեմ «Հայասի» ընկերության» գործը դեռ նախնական դատավարության փուլում է գտնվում, հերթական նիստը նշանակված է ապրիլի 8-ին: Մենք  գրել էինք, որ «Հայասին» ոչ միայն ֆինանսական, այլեւ իրավական խնդիրներ ունի․շոտլանդական վիսկի արտադրող ընկերությունը դատի է տվել «Հայասիին», քանի որ վերջինս «Շոտլանդական վիսկի» ապրանքանիշով խմիչք է արտադրում։ «

Շոտլանդական վիսկի ասոցիացիան» դիմել է դատարան՝ պահանջելով «Հայասիին» արգելել «ապօրինի գործունեությունը, կեղծ արտադրանքը շրջանառությունից հանել եւ ոչնչացնել, իրավախախտումները կանխել, վնասները հատուցել»:

Դատարանը բավարարել է հայցի ապահովման միջոցի միջնորդությունը, արգելանք է դրել «Հայասիի» ապրանքների վրա։ Գործի քննությունն անցնում է անաղմուկ, պատճառը  գուցե այն է, որ գործը լսվում է ոչ թե Երևանում, այլ Աշտարա Գործի էությունից առավել հետաքրքիր են ներգրավված կողմերը: Եթե «Հայասին» կապվում է «Հայկական վերածնունդ» դարձած նախկին ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանի անվան հետ, ապա «Շոտլանդական վիսկին» դատարանում ներկայացնողը եւս պակաս հայտնի մարդ չէ, իշխանությունները ընդդիմադիր «Հայկական վերածննդի» ղեկավարի դեմ հանել են իրենց իրավական ծանր հրետանի համարվող Դավիթ Հարությունյանի փաստաբան եղբորը՝ Հայկ Հարությունյանին:

Hraparak.am-ը նրանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է գնահատում Արթուր Բաղդասարյանի անվան հետ կապվող ընկերությանը հաղթելու շանսերը. «Ես չեմ կարող այդ հարցին ճիշտն ասած պատասխանել, որովհետև ընդհանրապես մեկնաբանություններ չեմ կատարում մինչև գործի քննության ավարտը, որպեսզի որևէ կերպ չազդի գործի քննության վրա»:

Պարոն Հարությունյան, Արթուր Բաղդասարյանի անունը տվյալ դատական գործի մեջ Ձեզ խանգարու՞մ է, թե՞ օգնում. «Նորից եմ ասում, որևէ մեկնաբանություն այլ հարցերի վերաբերյալ տալ չեմ կարող».- պատասխանեց Հայկ Հարությունյանը:

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031