Լրահոս
Օրվա լրահոսը

Անատոլի Վիբորնի. 2016 թվականին ՀԱՊԿ-ի օրակարգում ահաբեկչության խնդիրն է

Մարտ 14,2016 19:22

Ազգային ժողովում մարտի 11-ին գումարվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) խորհրդի արտագնա նիստը: Նիստին մասնակցում էին ՀԱՊԿ ԽՎ-ի խորհրդի նախագահ, Ռուսաստանի Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ՀԱՊԿ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարներ, դիտորդներ: Արտագնա նիստից հետո Էդուարդ Շարմազանովը եւ Սերգեյ Նարիշկինը  հանդես են եկել  հայտարարություններով:

Picture-010

Մարտի 14-ին «Սպուտնիկ Արմենիա» միջազգային մամուլի կենտրոնը արտագնա նիստի արդյունքները ամփոփող Երեւան-Մոսկվա տեսակապ էր կազմակերպել: Տեսակապի ընթացքում ՀԱՊԿ ԽՎ պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՌԴ Պետդումայի անվտանգության և կոռուպցիայի հակազդեցության կոմիտեի անդամ Անատոլի Վիբորնին ասաց, որ արտագնա նիստի օրակարգում կար 14 հարց, սակայն նա կարեւորում է այդ հարցերից 3-ը՝ միջազգային ահաբեկչության հակազդեցությունը, ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության գերակայությունները եւ Կովկասում ռազմաքաղաքական իրավիճակը՝ ՀԱՊԿ-ի պատասխանատվության շրջանակներում:

«Փաստորեն, մենք վերադարձանք անցած տարի սեպտեմբերի 15-ի Տաջիկստանում մեր երկրների նախագահների հայտարարությանը: Երբ հստակ մատնանշել են 21-րդ դարի ժանտախտին հակազդող դեղամիջոցը: Եթե 20-րդ դարի ժանտախտը ֆաշիզմն ու նացիզմն էին, ապա 21-րդ դարինը ահաբեկչությունն է: 3 գործողություններ են՝ միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի ստեղծումն է, ահաբեկիչների օգնության եւ ֆինանսավորման ալիքների արգելափակումը, եւ երրորդը՝ մեր հատուկ ծառայությունների եւ այլ կազմակերպությունների համագործակցությունը»,- ասաց նա:

Անատոլի Վիբորնիի խոսքերով՝ այս տարի ՀԱՊԿ-ի գլխավոր օրակարգում գլխավոր խնդիրը ահաբեկչությունն է:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031