Լրահոս
Օրվա լրահոսը

Շարմազանով. Հայկական պատվիրակությունը համերաշխ է ռուս դաշնակիցների հետ ահաբեկչության դեմ պայքարի հարցում

Մարտ 11,2016 16:50

Ազգային ժողովում մարտի 11-ին գումարվեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) խորհրդի արտագնա նիստը:  Նիստի ավարտից հետո Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ քննարկվել են տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակը, ահաբեկչության դեմ պայքարը եւ այլ հարցեր:

«Մեր տարածաշրջանի, մեր կազմակերպության համար ահաբեկչությունը, ֆաշիզմը, ռասիզմը, քսենոֆոբիան իրենց բոլոր արտահայտչաձեւերով իրական սպառնալիք են հանդիսանում: Եվ որպես ՀԱՊԿ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար, ցանկանում եմ բոլորիդ վստահեցնել, որ հայկական պատվիրակությունը համերաշխ է մեր ռուս դաշնակիցների հետ ահաբեկչության բոլոր դրսեւորումների դեմ պայքարի հարցում: Մենք հանցագործություն ենք համարում թուրքական կողմից ռուսական Սու-24-ի կործանումը: Հանցագործություն ենք համարում նաեւ հայկական ռազմական ուղղաթիռի կործանումը ադրբեջանական կողմից Ադրբեջանի եւ Ղարաբաղի սահմանին»,- ասաց Շարմազանովը:

Նա նշեց, որ ՀԱՊԿ երկրների պատվիրակությունները պետք է կոնսոլիդացված հանդես գան բոլոր միջխորհրդարանական հարթակներում, քանի որ դաշնակիցներ են:

«Հայաստանի Հանրապետության համար բոլոր կոնֆլիկտների լուծման համար, մասնավորապես՝ ղարաբաղյան հիմնախնդրի, կա մեկ խաղաղ ճանապարհ՝ համատեղ ընդունված 3 սկզբունքների շրջանակներում՝ ժողովրդի ինքնորոշման իրավունքն է, տարածքային ամբողջականությունը եւ ուժի չկիրառումը: Անընդունելի են ադրբեջանական կողմի բոլոր փորձերը խնդիրը լուծել ուժի կիրառման միջոցով»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031