Լրահոս
Օրվա լրահոսը

Գառնեցիները դիմում են Համաշխարհային բանկի Երեւանի գրասենյակի ղեկավար Լորա Ի. Բեյլիին

Մարտ 18,2016 14:00

Համաշխարհային բանկը հովանավորում-վարկավորում է Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման նախագծով իրականացվող ծրագիրը, որով նախատեսվում է Ազատ գետի միջին հոսանքներից պողպատե խողովակաշարով գետի ջուր տանել Արարատի մարզի մի շարք համայնքներ՝ ոռոգման նպատակով: Այս ծրագիրն իր մեջ պարունակում է հակաբնապահպանական եւ կոռուպցիոն էլեմենտներ: Նախ նշենք, որ Ազատ գետում համապատասխան քանակի ջուր չկա, եւ ստացվում է, որ Համաշխարհային բանկի մասնագետներին չի մտահոգում գետի ջրերի անաչառ չափումների խնդիրը։ Գետը, որպես այդպիսին, ձեւավորվում է այն տեղում, որտեղից լցնելու են խողովակ։ Այսինքն՝ բանկին, որպես այդպիսին, գետն ընդհանրապես չի հետաքրքրում: Նշեմ նաեւ, որ գետը սկիզբ է առնում եւ հոսում Խոսրովի արգելոցի տարածքով, իսկ այդ ծրագիրը ձգվելու է արգելոցի սահմանագծով։ Այս հանգամանքը եւս չի մտահոգում ՀԲ-ին:

Գետի վրա կա ջրամբար, որը տասնյակ տարիներ ապահովել է Արարատի մարզի հավասարաչափ ոռոգումը։ Այդ ծրագիրը 75%-ով ուղղված է դեպի մեկ գյուղ՝ Նարեկ։ Համաշխարհային բանկին չի մտահոգում այդ բալանսի խախտումը։

Բայց բանկի մասնագետներին մտահոգում է այն, որ ջրամբարը կորուստներ է ունենում գոլորշիացումից։ Նրանց չի մտահոգում, որ ջրամբարը, ի բացի ջուր ամբարելուց, ունի նաեւ այլ դրական գործառույթներ, կլիմայի մեղմացում, ձմռան ամիսներին (ջրի դանդաղ սառելու հատկության շնորհիվ) ջերմության ճառագում, ձկնային տնտեսության զարգացում, որպես հանգստի գոտի, ջրային սպորտաձեւերի հնարավորություն եւ այլն։
Համաշխարհային բանկին չի հետաքրքրում, որ այդ ծրագրով շահագրգռված են բարձրաստիճան պաշտոնյաներ։

Բանկին չի մտահոգում նաեւ, որ մեր երկրում առաջին հերթին կա ջրային ռեսուրսների ոչ ռացիոնալ օգտագործման խնդիր, եւ ցանկալի է, որպեսզի այս ուղղությամբ բարեկարգման ծրագրերին նպաստեն, այլ ոչ հակառակը։

Այս ամենի հետեւանքով ծրագրի իրագործումը առաջ է բերելու ժողովրդական հուզումներ գառնեցիների եւ Արարատի մարզի անտեսված բնակավայրերի բնակիչների մոտ։
ԱՇՈՏ ԱԲԵԼՅԱՆ

11.03.2016թ. Համաշխարհային բանկում «Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգ» ծրագրի քննարկման մասնակից

«Առավոտ» օրաթերթ
17.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031