Լրահոս
Օրվա լրահոսը

5 օրվա ընթացքում առգրավվել և մանկատներին ու ծերանոցներին է հանձնվել 199 հատ «սիգ» տեսակի ձուկ

Մարտ 21,2016 12:32

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 14-18.03.2016թ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության արդյունքում կայացվել է 900.0 հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 11 որոշում և հաշվարկվել 795.72 հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված գործի քննության արդյունքում ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 63.0 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Գեղարքունիքի տարածքային բաժնի հայտնաբերած ապօրինի ծառահատման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 10.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Տավուշի տարածքային բաժնի հայտնաբերած ապօրինի ծառահատման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 315.72 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ

Շիրակի տարածքային բաժնի հայտնաբերած առանց անթափանց ծածկոցի սորուն նյութ տեղափոխելու համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:

Փայտանյութի ապօրինի տեղափոխում

Գեղարքունիքի տարածքային բաժնի հայտնաբերած խախտումների համար 3 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 300,0 հազ.դրամի վարչական տուգանքի 3 որոշում և հաշվարկվել է 75.0 հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Անտառների և կենսաբազմազանության վերահսկողության բաժնի կողմից ստուգայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների համար 4 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 400.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 4 որոշում և հաշվարկվել է 312.0 հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ապօրինի որս իրականացման համար

Երևանի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված        խախտումների արդյունքում առգրավվել է 6.0կգ /18 հատ/  «սիգ» տեսակի տիրազուրկ ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է «Զատիկ » երեխաների աջակցության կենտրոն և Երևանի լսողական խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոց:

Շիրակի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում առգրավված  6.7կգ /23 հատ/ «կարաս » տեսակի տիրազուրկ ձուկը հանձնվել է Գյումրի քաղաքի «Ֆ.Նանսենի անվ. երեխաների խնամքի և պաշտպանության հաստատություն» ՊՈԱԿ: Առգրավվել է նաև 45 գծմ երկարության ձկնորսական տիրազուրկ ցանց:

Անտառների և կենսաբազմազանության վերահսկողության և Գեղարքունիքի տարածքային բաժինների կողմից իրականացված համատեղ շրջայցերի ընթացքում առգրավվել է 30.0կգ /60 հատ/ տիրազուրկ «սիգ » տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով տրվել է  Մարտունու քաղաքապետարան` մանկապարտեզներին հանձնելու համար, իսկ Գեղարքունիքի տարածքային բաժնի և «Սևան ԱՊ» աշխատակիցների համատեղ իրականացված շրջայցերի ընթացքում առգրավվել է տիրազուրկ 50 հատ «սիգ » տեսակի և 90 հատ «կարաս » տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ: Առգրավվել է նաև 4 հատ ձկնորսական ցանց:

Անտառների և կենսաբազմազանության վերահսկողության բաժնի կողմից Երևանում իրականացված շրջայցերի ընթացքում առգրավված 35.0կգ /71 հատ/ «սիգ » տեսակի ձուկը հանձնվել է Երևանի Ն.Տիգրանյանի անվ. տեսողական խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 դպրոց:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1.02 մլն.դրամ:

 

ՀՀ բնապահպանության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031