Լրահոս
Օրվա լրահոսը

Արաբագետ. «Ահաբեկչական ցանցն ամենուր է աշխատում»

Մարտ 28,2016 19:07

«Դա առկա խնդիրները լուծելու եւ իրենց մասին պարբերաբար հիշեցնելու եւ իրենց խնդիրները առաջ տանելու մարտավարություն է»,- Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով օրերս Իրաքում եւ Պակիստանում տեղի ունեցած ահաբեկչական գործողություններին, ասաց արաբագետ Հայկ Քոչարյանը:

Հիշեցնենք, որ մարտի 26-ին Բաղդադից 40կմ. հարավում՝ Իսկանդարիայի մերձակայքում, ահաբեկչական պայթյուն է տեղի ունեցել, որին զոհ է գնացել 30 և վիրավորվել է 65 մարդ։ Պայթյունը տեղի է ունեցել Իրաքի ֆուտբոլի առաջնության հանդիպման ավարտից հետո՝ դաշտի մերձակայքում, երբ հաղթողներին էին շնորհվում մրցանակները։

Իսկ մարտի 27-ին Պակիստանի Փանջաբ նահանգի կենտրոնում՝ Լահորում, ահաբեկչական պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով, տարբեր աղբյուրների տվյալների համաձայն, զոհվել է 65-ից 72 մարդ, ավելի քան 300 հոգի էլ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Դեպքը տեղի է ունեցել Լահոր քաղաքի մանկական խաղահրապարակներից մեկում, որտեղ այդ պահին հանգիստն էին անցկացնում բազմաթիվ ընտանիքներ՝ իրենց երեխաների հետ միասին։ Ահաբեկչության հետևանքով տուժողների մեծամասնությունը քրիստոնյաներ են, որոնք նշում էին Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության՝ Սուրբ զատիկի տոնը։

Հետաքրքրվեցինք, հնարավո՞ր է Պակիստանում հարձակումը կապված լիներ քրիստոնեական տոնի հետ, նա պատասխանեց, որ հնարավոր է՝ նման համընկում է եղել. «Կոնկրետ դիտարկելով առկա ինֆորմացիան այդպիսի զուգահեռներ առնվազն ես չեմ տեսնում, շատ ծայրահեղացված է»:

Մեր նկատառմանը, որ երկու դեպքում էլ թիրախավորվել են կանայք, երեխաները,  երիտասարդները, արաբագետն ասաց, որ գործողությունները ահաբեկելու միտում ունեն, իսկ ամենախոցելի խմբերը կանայք եւ երեխաներն են, այդ իսկ պատճառով՝ պատահական չէ, որ հենց այդ խմբերն են թիրախավորվել:

Նա նշեց, որ ահաբեկչական ցանցն ամենուր է աշխատում՝ ինչպես իրենք են ձեւակերպում, ներքին եւ արտաքին թշնամիների դեմ. «Եվրոպայում եւ Արեւելքում ահաբեկչական գործողությունների կապը կարելի է տեսնել, բայց դրանք տարբեր խնդիրներ են լուծում, տարբեր մայրցամաքներում, տարբեր երկրներում տարբեր խնդիրներ են լուծում»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031