Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը զգուշացնում է. առանձին հատվածներում օդում հնարավոր են մինչև -2, հողի մակերևույթին` ավելի ցածր ջերմաստիճաններ

Մարտ 30,2016 19:40 Share

Հանրապետությունում շարունակվում են արձանագրվել բացասական ջերմաստիճաններ:

ՀՀ ԱԻՆ «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության» տվյալներով` ս․թ մարտի 30-ի լույս 31-ի և 31 –ի լույս ապրիլի 1-ի գիշերային ժամերին Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, առանձին հատվածներում օդում հնարավոր են մինչև -2, իսկ հողի մակերևույթին ` անհամեմատ ավելի ցածր ջերմաստիճաններ։

Այդ կապակցությամբ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հորդորում է գյուղացիական տնտեսություններին ցուցաբերել զգոնություն և անհրաժեշտության դեպքում ձեռնարկել համապատասխան միջոցներ։

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել