Լրահոս
Օրվա լրահոսը

Վահե Արսեն. «Հույսը դնելով դաշնակիցների վրա՝ հայտնվում ես այսպիսի իրավիճակում»

Ապրիլ 06,2016 16:10

«Այնպիսի հակահարված պետք է տալ թշնամուն, որ նա վերջապես գիտակցի, թե ինչ պետության հետ գործ ունի: Իսկ գործ ունի մի պետության հետ, որն ունի պետական ինստիտուտ, բովանդակ համակարգ… Այսուհանդերձ, նշեմ, որ մեր արտաքին քաղաքականությունն անչափ թույլ է: Իհարկե ողջունելի է, որ միասնական ենք եւ անկասկած ունենք դաշնակից պետություններ, որոնք, ի դեպ, ինչքան շատ լինեն՝ այնքան լավ: Բայց հույս դնել դաշնակից պետությունների եւ օժանդակ ուժերի վրա, հայտնվում ես այսպիսի իրավիճակում…

Երբ հույսդ դնում ես արտաքին ուժերի վրա, մտածված, հաշվարկված քայլերի փոխարեն կամա-ակամա սպասում ես, թե օրհասական պահին ով ինչ չափով օգնության կհասնի: Բառը՝ լինի զինադադար կամ պայմանավորվածություն, էական չէ, մի բան անքննարկելի է՝ հույսներս չենք կարող դնել էդ ցեղի վրա»,-«Առավոտի» հետ զրույցում ասաց բանաստեղծ Վահե Արսենը:

Այլ արվեստագետների կարծիքներ՝ վաղվա տպագիր «Առավոտում»

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930