Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ ՊՆ. Առաջնագծի ողջ երկայնքով հակառակորդը ընդմիջումներով շարունակել է խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը

Ապրիլ 17,2016 09:04

Ապրիլի 16-ի լույս 17-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրության փոփոխություն չի արձանագրվել:

Առաջնագծի ողջ երկայնքով հակառակորդը ընդմիջումներով շարունակել է խախտել  կրակի դադարեցման շուրջ ձեռքբերված բանավոր պայմանավորվածությունը` կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, իսկ հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղությամբ նաև` 60 մմ-ոց (1 արկ), 82 մմ-ոց (3 արկ) ականանետեր և ՀԱՆ-17 տիպի նռնականետ (10 արկ):

Ընդհանուր առմամբ գիշերվա ընթացքում հակառակորդը կրակի դադարեցման բանավոր պայմանավորվածությունը խախտել է շուրջ 65 անգամ:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակել են ուշադիր հետևել առաջնագծում տիրող իրավիճակին և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930