Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Յուրաքանչյուր խմբակցություն պետք է կին պատգամավոր ունենա

Ապրիլ 22,2016 14:43

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում Ընտրական օրենսգրքի նախագիծն է քննարկվում: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց վերջնական տարբերակը, ըստ որի՝ էլեկտրոնային գրանցումից բացի, նաեւ մատյանային գրանցում են անելու, որովհետեւ սարքի վրա հույս չի կարելի դնել, տեխնիկա է, կարող է փչանալ: Սա նաեւ ընդդիմության առաջարկն էր՝ ի՞նչն է խանգարում, որ գրանցվեն եւ ստորագրեն նաեւ մատյանում:

Ուշագրավ է կանանց մասնակցության հետ կապված կառավարության փոփոխությունը: Եթե գործող Ընտրական օրենսգրքում կուսակցությունների համամասնական ցուցակի ամեն 5-րդը պետք է կին լիներ, ապա առաջարկվող փոփոխությամբ յուրաքանչյուր 4 թեկնածուի մեջ մեկը պետք է կին լինի: Կուսակցությունների ցուցակում յուրաքանչյուր սեռի ներգրավվածությունը չպետք է անցնի 75 տոկոսը:

Յուրաքանչյուր խմբակցություն պետք է ունենա իգական սեռի ներկայացուցիչ: Եթե ինչ-ինչ պատճառներով թեկնածուն ինքնաբացարկ է հայտնում, ապա ցուցակի հաջորդ ներկայացուցիչները բաց պետք է թողնեն իրենց հերթը, որ մանդատը հասնի կնոջը:

Այն մտահոգությանը, որ նույնականացման քարտերով քվեարկելու դեպքում նկար չի երեւում՝ Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ այդ քարտերի ինֆորմացիայի մեջ նկար կա, մասնագետը կարող է բացել նկարը եւ տեսնել՝ նմա՞ն է մարդուն այդ լուսանկարը, թե՞ ոչ:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930