Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Ամուլսարի նոր ծրագրում ծախսերի կրճատումը կլինի էկոլոգիայի հաշվին, կարծում են Գնդեվազ գյուղի բնակիչները

Մայիս 05,2016 17:40

ՀՀ Վայոց ձորի մարզի Գնդեվազ գյուղի բնակիչների կարծիքով՝ Ամուլսարի ոսկու բաց հանքավայրի շահագործման ծրագրում փոփոխություններն անարդյունավետ են և հետապնդում են մեկ նպատակ՝ ներգրավել ներդրողներին նախագծի ծախսերի կրճատման հաշվին: Նոր նախագիծը ներկայացված է ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ «Lydian International» ընկերության դուստր «Գեոթիմ» ընկերության կողմից:

«Մարտի 3-ին իրենք (Գեոթիմը) մեր գյուղում ներկայացրեցին այդ նոր նախագիծը: Այդ փոփոխություններն արդյունավետության, տեխնոլոգիական բարելավումների, էկոլոգիայի տեսանկյունից անիմաստ են: Աղացները տեղափոխել են ջրերի մոտ, Կեչուտի ջրամբարի մոտ, իսկ նախկինում նախատեսված էր դրանք տեղադրել ավելի վերև: Երբ մենք հարցրեցինք, ինչի համար է դա արվել, մեզ չբացատրեցին: Աղացներից մեկը նախագծից հանել են, և բացատրեցին, որ իրենց պետք չէ մանրացնել հանքաքարը մինչև 12 մմ չափսի, բավական է և 19 մմ: Ասացին, որ ցիանային լուծույթի կոնցենտրացիան կրկնակի անգամ նվազեցրել են: Ես կատակով ասացի՝ այդ դեպքում վերցրեք հանքաքարի գունդ և ջրեք ցիանիդով, կարող է էդպես ավելի արդյունավետ լինի…

Կրճատել են ճանապարհը, որով մեքենաներով հանքաքարը պետք է հանքավայրից հասցնեն աղացներ: Այդտեղից նյութը պետք է տեղափոխեն ցիանային ֆաբրիկա փոխադրամիջոցով: Հին նախագծով (2015) փոխադրամիջոցը պետք է դնեին պատվանդանների վրա, իսկ հիմա էժանացրել են, կդնեն ուղիղ գետնի վրա: Ես իրենց էդպես էլ ասեցի, այնպիսի տպավորություն է, որ ձեր նախագծում ամեն ինչ տեղի է ունենում մի փոքրիկ լաբորատորիայում: Իրականում խոսքը մեծ տարածքների մասին է: Ցիանային հարթակի համար վերցնում են 134 հեկտար, ևս 700 հեկտար զբաղեցնում են ճանապարհներով և փոխադրամիջոցներով, կամ լցակույտերով…Մեկ օրվա մեջ իրենք պատրաստվում են վերամշակել և տեղափոխել 350 տոննա հանքաքար երեք հերթափոխով, գրեթե ամբողջ տարվա ընթացքում: Տարվա մեծ մասն աշխատել բաց տարածքում՝ 3000 մետր բարձրությամբ սարի վրա, անհնար է, քանի որ անտանելի ցուրտ է, և ուժեղ քամիներ են լինում: Տարվա ցուրտ եղանակին գիշերն այնտեղ ընդհանրապես ոչ ոք չի կարող աշխատել: Իսկ իրենք հաշվում են տնտեսական օգուտները և ասում, որ կկրճատեն ծախսերը 100 միլիոն դոլարով: Միթե՞ հասկանալի չէ, որ ծախսերի կրճատումները կլինեն էկոլոգիայի հաշվին:

Պարզ օրինակ. ցիանային հարթակի տակ կան ստորգետնյա ջրային աղբյուրներ, Արփա գետի ավազանը: Ընկերությունը վստահեցնում է, որ կլինի փակ ցիկլ, և արտահոսքեր Արփա գետ չեն լինի: Դա անհեթեթություն է: Մեկ տարվա ընթացքում պետք է օգտագործեն 4 միլիոն տոննա ցիանային լուծույթ: Դա բաց հարթակ է, հասանելի ձյան, անձրևի համար: Ինչպե՞ս կարող են զրոյական արտահոսքեր լինել: Որտե՞ղ են լցնելու 100 միլիոն տոննա հեղուկը: Սրանք մեր հարցերն են: Ընկերությունը բացատրում է, որ կօգտագործեն սպունգեր, իսկ ցիանի համար կկառուցեն ավազաններ: Միևնույն է, դա առաջացնելու է արտահոսքերի մեծ ռիսկ: Ինչպե՞ս կարող են պահել արտահոսքերը պոլիէթիլենային ծածկույթով: ՇՄԱԳ-ում ասված է, որ նախատեսված է ավազանները պատել կավի 30 սմ շերտով, իսկ դրա վրա դնել 2 մմ պոլիէթիլենային թաղանթ: Նրանք դա անվանում են գեոմեմբրան և ասում են, որ ներքևում կմնան հորեր, որոնք նախատեսված են արտահոսքերի համար: Մենք կարծում ենք, որ եթե այդ գեոմեմբրանի վրա լցվեն միլիոնավոր տոննա թափոններ, ինքը չի դիմանա, և ոչ մի հոր չի մնա»,- ասացին գնդեվազցիները:

 

 «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031