Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչքան թուրքի տեխնիկան շատ լինի, մեր օգուտն է. մեր էրեխեքը ձեռքներից կվերցնեն». Նորայր Հովհաննիսյան (Տեսանյութ, ֆոտոշարք)

Մայիս 09,2016 16:51

Մայիսյան հաղթանակներն այսօր ռազմական շքերթով նշվեցին Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրում: Շուշիի ազատագրման 24-րդ ու Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 71-րդ տարեդարձն այս հուշահամալիր էր բերել ինչպես արցախյան պատերազմի մասնակիցներին, այնպես էլ Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի ու սահմանապահ զորքերի ներկայացուցիչներին ու հասարակ քաղաքացիներին: Նշենք, որ շքերթին մասնակցող Հայրենական Մեծ պատերազմի վետերանների թվաքանակը գնալով նվազում է:

Արցախյան պատերազմի մասնակիցներից մեկը՝ Թորգոմ Թորոսյանը, Aravot.am-ի հետ զրույցում, մատնացույց անելով մեկ այլ ազատամարտիկի, ասաց. «Մենք այստեղ ենք եկել մեր հաղթած տղաների շնորհիվ, եթե իրենք չլինեին, մենք այստեղ ի՞նչ գործ ունեինք: Երկու բառ եմ ուզում ասել մեր Նորայրի անցած ճանապարհի մասին, ինքը ուժեղ կռվող էր, երբ հաղթանակած հետ էր եկել արցախյան պատերազմից, իր կողքը կանգնել չէր լինում. Նորայրի վրա ամբողջությամբ թուրքի ականջ էր շարած»:

Gyumri_may_9_10 Gyumri_may_9_11 Gyumri_may_9_9 Gyumri_may_9_8 Gyumri_may_9_7 Gyumri_may_9_6 Gyumri_may_9_5 Gyumri_may_9_4

Ազատամարտիկ Նորայր Հովհաննիսյանն էլ, իր հերթին բնութագրելով ժամանակակից ադրբեջանցի զինվորին, ասաց. «Առաջվա ադրբեջանցին չէ, կտորըմ տեխնիկա է ձեռք բերել, բայց էլի նույն վախկոտն է. մեկին խփի, սաղ փախնող են, հոգեբանությունը չի փոխվել դրանց: Խնդրում եմ գնացեք սահմանին կանգնած էրեխեքին նկարեք, մենք ո՞վ ենք, հերոսները են նրանք՝ մեր 18 տարեկանները: Ամաչում ես կողքերը կանգնես, մենք անցած էտապ ենք արդեն, մենք ի՞նչ հերոս, հերոսները նրանք են: Գնում կողքները կանգնում ես, նեղանում են, թե ինչի՞ եք եկել, մենք կարող ենք մեր հայրենիքը պաշտպանել, գնացեք: Իրենք են մեզ դուխ տալիս»:

Gyumri_may_9_2 Gyumri_may_9_1 Gyumri_may_9_12

Հարցին՝ ի՞նչ կասեք մեր ունեցած զինտեխնիկայի մասին, մեզ ժամանակակից զինտեխնիկա՞ն է պակասում, որ անպարտելի լինենք, մեր զրուցակիցն ասաց. «Մենք միշտ անպարտելի ենք՝ զենքով, թե առանց զենքի, որովհետեւ մենք մեր հողն ենք պաշտպանում, մարդը, որ իր տունն է պաշտպանում ե՛ւ Աստված է վերեւից ուժ տալիս, ե՛ւ հողն է ուժ տալիս»:

Մենք հետաքրքրվեցիքն, թե ի՞նչ դասեր ունենք քաղելու այս պատերազմից, որին ի պատասխան՝ Թորգոմ Թորոսյանն ասաց. «Միայն զգոնություն, եթե զգոն լինեինք, էսպես չէր լինի»:

Իսկ Նորայր Հովհաննիսյանն ասաց. «Մեր բանակն ամեն ինչ ունի, ինչքան իրանց տեխնիկան շատ լինի, մեր օգուտն է, մեր էրեխեքը կզարկեն, ձեռքներից կվերցնեն: Մարդը ուղեղ պիտի ունենա էդ տեխնիկան օգտագործելու, որը իրենք չունեն…Իրենց մեջ չկա էդ ուժը, իրենք վախկոտ ազգ են, գնացեք դիրքեր, կտեսնեք մեր էրեխեքը ինչքան տեխնիկա են դրանցից բերել: Թող իրանք մտածենք, էս անգամ էլ նադայել արեցին՝ գեներալ Մանվելի ասած խոսքերը իրականություն կդարձնենք, կմտնենք Բաքու, հերիք էղավ»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031