Լրահոս
Օրվա լրահոսը

«Ալեքս Գրիգ» ընկերության հարկերն այս տարվա առաջին եռամսյակում պակասել են

Մայիս 10,2016 17:55
harker

1000 խոշոր հարկատուների ցանկում, որը հրապարակվել է ապրիլի վերջին օրերին, ուշագրավ տեղաշարժեր են եղել. այս տարվա հունվար-մարտ ամիսներին իր դիրքերը ցանկում 20 հորիզոնականով բարելավել է «Արմենիա Միջազգային Օդանավակայանները»` անցյալ տարվա ցանկի 22-րդ տեղից բարձրանալով 2-րդ հորիզոնական` հայտնվելով առաջին տասնյակում: Արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին պատկանող օդանավակայանը այս տարի վճարել է 4 միլիարդ 920 միլիոն 477,3 դրամ հարկ: Անցյալ տարի նույն ժամանակահատվածում օդանավակայանը պետբյուջե է վճարել մեկ միլիարդ 58 միլիոն 629.7 դրամ:

Մեկ հորիզոնականով դիրքը զիջել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը: Անցյալ տարի «Հայէլցանցերը» գտնվել է ցանկի երկրորդ տեղում` վճարելով 4 միլիարդ 596 միլիոն 863.6 դրամ: Այս տարվա հունվար-մարտ ամիսներին էլեկտրամատակարար ընկերությունը վճարել է 4 միլիարդ 96 միլիոն 808,4 դրամ` այսինքն` 500 միլիոնով պակաս:

Նշենք, որ ինչպես անցյալ, այնպես էլ այս տարի հարկատուների ցանկը գլխավորում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը` այս տարի ավելի շատ հարկ վճարելով: 2016-ի հունվար-մարտ ամիսներին «Գազպրոմ Արմենիան» պետբյուջե է վճարել 15 միլիարդ 606 միլիոն 408,9 դրամ, անցյալ տարի նույն ժամանակահատվածում` 15 միլիարդ 077 միլիոն 529.6 դրամ:

Այս տարի խոշոր հարկատուների ցանկի տասնյակում դիրքերը բարելավել է «Ֆլեշ» ընկերությունը: Այս տարի «Ֆլեշը» վճարել է 3 միլիարդ 626 միլիոն 320,5 դրամ: 2015-ի հունվար-մարտ ամիսներին այս ընկերությունը վճարել է ավելի քիչ հարկ` 3 միլիարդ 261 միլիոն 601.5 դրամ:

ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ» ընկերության հարկերն այս տարվա առաջին եռամսյակում պակասել են. եթե այս ընկերությունը անցյալ տարի վճարել է 3 միլիարդ 931 հազար 289.1 դրամ, ապա այս տարի «Ալեքս Գրիգ»-ը լինելով ցանկի 5-րդ տեղում վճարել է 3 միլիարդ 304 826,6 հազար դրամ:

Տասնյակի 4-րդ հորիզոնականում գտնվող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն» այս տարի ոչ միայն 7 կետով հետ է գնացել, այլեւ մոտ 2 միլիարդով հարկերն է պակասեցրել: Այս տարվա առաջին եռամսյակում պղնձամոլիբդենայինը վճարել է 1 միլիարդ 990 միլիոն 540,1 դրամ` անցյալ տարվա 4 միլիարդ 36, 631,8-ի փոխարեն:

«ԱրմենՏել» ընկերությունը ցանկի անցյալ տարվա 3-րդ տեղից իջել է` այս տարի զբաղեցնելով 5-րդ հորիզոնականը: Հունվար-մարտ ամիսներին կապի ծառայություն մատուցող այս ընկերությունը ՀՀ պետբյուջե է վճարել 3 միլիարդ 436 291,1 դրամ, անցյալ տարվա նույն ժամանակահատվածում` 4 միլիարդ 189, 454.4 դրամ հարկ:
Ուշագրավ է, որ 46 կետով դիրքերը զիջել է «Ռենկո Արմէստեյտ» ընկերությունը` համապատասխանաբար նվազեցնելով նաեւ վճարած հարկերը: Անցյալ տարի «Ռենկո Արմէստեյտ»-ը պետբյուջե է վճարել մեկ միլիարդ 956 միլիոն 891.3 դրամ հարկ, այս տարի՝ մոտ երկու-երեք անգամ պակաս` 484 միլիոն 378,4 դրամ:

Հայկական ատոմային էլեկտրակայանը մեկ հորիզոնականով բարձրացել է` այս տարի հայտնվելով 7-րդ տեղում: ՀԱԷԿ-ը վճարել է 3 միլիարդ 021229,2 դրամ հարկ: Նախորդ տարի վճարել է շատ ավելի քիչ հարկեր` 1 միլիարդ 998,978.9 դրամ:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031