Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Ինչպես կարելի է անլրջացնել Արցախի անկախության գաղափարը. «Ժողովուրդ»

Մայիս 11,2016 12:18

Արցախի  անկախության  ճանաչումը ոչ թե կասեցնելու է Ադրբեջանի ագրեսիան, այլ Ադրբեջանին տալու է քարտ բլանշ՝ պատերազմի լեգիտիմ իրավունք հարուցելով։ Արցախի միակողմանի ճանաչումից հետո Ադրբեջանը որեւէ միջազգային կաշկանդիչ հանգամանք չի ունենալու։

Այն դեպքում, երբ Հայաստանը համաձայնում է խաղաղ կարգավորմանն ու ամեն անգամ հանդես գալիս փոխզիջումային դիրքերից, իսկ Ադրբեջանն ագրեսիայի դիմում, միջազգային հանրությունը հավասարության նշան է դնում կողմերի միջեւ։ Պատկերացնո՞ւմ եք, թե առիթի դեպքում ինչպես է աշխարհը շրջվելու մեր դեմ։

Հարկավ, չի կարելի սարսափից կապտել, բայց պետք է ցուցաբերել ամենայն զգուշություն՝ առանց «ջեկի-չանի» սինդրոմի, որով վերջին շրջանում վարակվել են շատերը։

Ի վերջո, եթե Հայաստանը դիմի նման աշխարհաքաղաքական ձեռնարկման, պետք է պատրաստ լինի կրելու դրա պատասխանատվությունը։ Ունե՞նք մենք այդքան ուժ եւ ռեսուրս՝ գործընթացը մեզ համար ցանկալի նպատակին հասցնելու համար։ Այդ դեպքում Արցախի անկախությունը ուրիշների զավակների արյամբ ճանաչող բոլոր դատարկախոսները պետք է դուրս չգային խրամատներից՝ իրենց գործողություններով օրինակ հանդիսանալով։ Վերջապես, ո՞վ չի կարող խորհրդարանում կամ մամուլի ակումբներում ճամարտակել Արցախի անկախության մասին։ Նույնիսկ կարելի է այդ մասին հայտարարել ՄԱԿ-ի ամբիոնից, բայց ո՞րն է դրա գործնական հետեւանքը։ Մինչդեռ զոհասեղանին մեր ազգային արժանապատվությունն է ու մեր պետության անկախության հարատեւության ապահովումը։

 

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031