Լրահոս
Օրվա լրահոսը

Ավազակային հարձակում Առինջ գյուղում

Մայիս 27,2016 11:40

Մայիսի 26-ին, ժամը 22.05-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում ահազանգ է ստացվել, որ Առինջ գյուղի 6-րդ փողոցի տներից մեկը մտած տղամարդը բենզին է լցրել տանտիրոջ վրա և դանակով հարվածել:

Նույն օրը, ժամը 23.30-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1955 թ. ծնված Գագիկ Փ.-ն, իսկ ժամը 23.40-ին «գլխուղեղի ցնցում հարցականով, գլխի գագաթային շրջանի սալջարդ վերքեր» ախտորոշմամբ իրենց է դիմել 1961 թ. ծնված Վիրաբ Ղ.-ն:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 21.55-ի սահմաններում, Վիրաբ Ղ.-ն Գագիկ Փ.-ի գույքը հափշտակելու նպատակով, դիմակավորված, ցանկապատից մուտք է գործել հիշյալ տան բակ և հանդիպելով Գագիկ Փ.-ին՝ խաղալիք ատրճանակի և դանակի գործադրման սպառնալիքով փորձել է նրա և ընտանիքի անդամներից գումար հափշտակել:

Առաջացած քաշքշուկի ընթացքում Վիրաբ Ղ.-ն իր հետ կապրոնե տարայով բերած բենզինը լցրել է Գագիկ Փ.-ի վրա, այնուհետև խոհանոցային դանակով հարվածել նրա որովայնին: Այդ ժամանակ օգնության հասած Գագիկ Փ.-ի որդին` 1992 թ. ծնված Սուրեն Փ.-ն, մուրճով հարվածել է Վիրաբ Ղ.-ի գլխին:

Նույն օրը, ժամը 23.30-ին, Վիրաբ Ղ.-ն բերման է ենթարկվել բաժին:

Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է կպչուն ժապավեն, պարան, իսկ դեպքի վայրից առգրավվել է հանցագործության գործիք խոհանոցային դանակը, ձեռնոցներ, դիմակ ու խաղալիք ատրճանակի կտորներ:

Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է քննություն:

 

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031