Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Թամանյան. Առաջարկում ենք խստորեն հետևել Երևան քաղաքի կանաչապատմանը

Հունիս 02,2016 13:38

Հարգելի Երևանցիներ
Հարգելի Բնապահպաններ
Հարգելի Բնապահպանության նախարար
Հարգելի Զբոսաշրջիկության նախարար
Հարգելի Երևանի Կենտրոն Վարչական շրջանի ղեկավար
Հարգելի դեպուտատներ
Հարգելի Երևանի Քաղաքապետ

Արդեն 3 տարի է Երևան քաղաքի Աբովյան փողոցի (N21, N23, N36, Յունիբանկի, Ավետիք Իսահակյանի արձանի առջև), Մաշտոցի պողոտայի, Տերյան փողոցի, Հանրապետական փողոցի, Սայաթ-Նովայի պողոտայի, Թումանյան փողոցի, Նալբանդյան փողոցի, Մոսկովյան փողոցի, Ալեք Մանուկյանի, Երվանդ Քոչարի, Տիգրան Մեծի, Բյուզանդի, Կորյունի, Աբովյանի, Մոսկովյանի փողոցի անկյան ծառերը, Պուշկինի, Արշակունյաց, Կոմիտասի փողոցի ծառերը, Մաշտոցի պողոտայի, Ալեք Մանուկյան 11շ-ի պողոտայի, Սայաթ-Նովայի և Խանջյանի անկյունի այգին, Էռնկյանի եկեղեցու կողքի շրջակայքի այգին, Խանջյան և Վարդանանցի առջևի այգիները, ծառերը և գազոնները չեն ջրվում, չեն ջրվում նաև օղակաձև այգու ծառերը, Ծիծեռնակաբերդի ծառերը, Հաղթանակի զբոսայգու (Մոնումենտ) ծառերը, Պետական Համալսարանի առջևի այգի, Գյուղատնտեսական ինստիտուտի կողքի այգի: Եթե Խանջյան փողոցով ավտոմեքենայով անցնեք դեպի շախմատի տուն, նայենք աջ կողմը, կտեսնեք բազմաթիվ ծառեր, որոնք չջրելու պատճառով չորանում են, այդ նույն դրությունն է Աբովյան փողոցում:

Հանրապետության հրապարակի շատրվանների կողքի գազոնները կարգի բերել, կոնկրետ` ծաղիկներ աճեցնել և ջրել:

Սայաթ-Նովա պողոտայում գազոնների տեղը ինչ-որ թմբեր են սարքում, որոնք բոլորովին գեղեցիկ չեն, գազոնների դեպքում գոնե մայթերի անձրևաջուրը հոսում է դեպի գազոններ, իսկ թմբերի դեպքում անձրևաջուրը հոսում է դեպի կոյուղի:
Վատ է նաև սանիտարական դրությունը, որին նպաստում է աղբարկղների սակավությունը կամ բացակայությունը:

Հարգելի հայրենակիցներ պետք է պայքարել ինչպես արտագաղթի դեմ, այնպես էլ ծառերի չորացման դեմ, քանի որ երկու երևույթներն էլ նպաստում են Մեր Հայրենիքի անապատացմանը:

Մենք Ձեզ կոչ չենք անում ծայրահեղ միջոցների դիմել, բայց գոնե Ձեր ձայնը բարձրացրեք և դիմեք անհրաժեշտ ծառայություններին նման բացասական երևույթները վերացնելու համար:

Առաջարկում ենք խստորեն հետևել Երևան քաղաքի կանաչապատմանը և սանիտարական դրությանն, այլապես հաջորդ նամակը կուղարկենք ՀՀ-ի նախագահին:

Անձամբ Ձեզանից ոչ ոգու դեմ ոչինչ չունենք, պարզապես ցանկանում ենք քաղաքը մաքուր և գեղեցիկ լինի հանուն մեր ժողովրդի և մեր Հայրենիքի հեղինակության:

Հարգանքներով Ալեքսանդր Թամանյան:

13.05.2016թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930