Լրահոս
Օրվա լրահոսը

Ուֆուկ Ուրաս. «Այս կերպ Գերմանիան ընդունում է իր՝ Ցեղասպանությանը հանցակցությունը»

Հունիս 03,2016 18:11

«Կարծում եմ՝ առաջիկա օրերին Թուրքիայում որոշակի իրադարձություններ տեղի կունենան եւ քայլեր կձեռնարկվեն կապված Բունդեսթագի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի ընդունման հետ»,- հունիսի 3-ին «Սպուտնիկ Արմենիա» մամուլի կենտրոնում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Կանաչների եւ ձախակողմյանների կուսակցության հիմնադիր անդամ Ուֆուկ Ուրասը:

Նա նշեց, որ թուրքական մամուլը շատ բացասական է անդրադարձել տեղի ունեցածին. «Եթե նայում ենք Բունդեսթագի որոշման կողմից, ապա այնտեղ քննադատվում է ոչ թե ժողովուրդը, այլ ռեժիմը: Այսինքն՝ սխալ եմ համարում պնդել, թե Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձեւի ընդունումն ուղղված է որեւէ ազգի դեմ: Մենք ցանկանում ենք, որ Թուրքիան ունենա լավ ապագա, Թուրքիայում ապրողները, որ Թուրքիայի բնակիչները, այդ թվում նաեւ հայերը լավ ապագա ունենան: Մենք հենվում ենք ոչ թե ատելության քաղաքականության վրա, այլ՝ հարգանքի եւ սիրո»:

Ըստ Ուֆուկ Ուրասի Հայոց ցեղասպանությունը սովորական իրադարձությունը չի կարող լինել, ինչպես պնդել է Թուրքիայի վարչապետը. «Կարծում եմ՝ այս կերպ Գերմանիան ընդունում է իր՝ Ցեղասպանությանը հանցակցությունը, եւ այս քայլը կարող է արագացնել, որպեսզի Թուրքիան եւս առերեսվի իրականության հետ: Հուսով եմ՝ առաջիկա զարգացումների հետ, երբ որ կարգավորվեն Էրդողան-Պուտին հարաբերությունները, դա կնպաստի նաեւ Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորմանը»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930