Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավորն անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին. «Աքշամ»

Հունիս 06,2016 13:07

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հայազգի պատգամավոր, հրապարակախոս և թուրքական «Աքշամ» պարբերականի սյունակագիր Մարգար Եսայանը ծավալուն անդրադարձ է կատարել հայ-թուրքական հարաբերություններին։

Հոդվածի սկզբում Եսայանը լուրջ կարևորություն է տալիս 2014թ. ապրիլի 23-ին Ռեջեփ Թայիփ Էրդողանի անունից հրապարակված ցավակցական ուղերձին, որտեղ Էրդողանն իր ցավակցություններն էր հայտնում օսմանցի հայերի թոռներին «Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում զոհվելու կապակցությամբ»։ Եսայանի կարծիքով՝ Էրդողանի ուղերձը հայերի համար պատմական կարեւորություն է ներկայացնում, չնայած մենք դեռևս չենք գիտակցում դրա արժեքը։

Եսայանը հատկապես կարևորում է այդ ուղերձը, նշելով, որ մինչև 2002թ. («Արդարություն և զարգացում» կուսակցության իշխանության գալու թվականն է,-խմբ.) Թուրքիայում արգելվում էր նույնիսկ հիշատակել հայազգի զոհերին. «Էրդողանի ուղերձով ամենաբարձր մակարդակով սկսվեց հիշատակվել և հարգվել հայերի կորուստները»։

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի հայազգի պատգամավորն անդրադարձել է նաեւ 2016թ. հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանում ընդունված Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևին՝ նշելով, որ Գերմանիան Թուրքիային վերաբերվում է այնպես, կարծես վերջին 15 տարիների ընթացքում Թուրքիայում ոչինչ չի փոխվել։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930