Լրահոս
Օրվա լրահոսը

Մանվել Գրիգորյանը`Սամվել Բաբայանին. «Էտի ուզելով չի»

Հունիս 06,2016 13:35

«Էտի ուզելով չի, դա նշանակովի պաշտոն է, ինչի պաշտոնները հավաքներո՞վ են նշանակում»,- այսօր խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում այսպես արձագանքեց գեներալ-պատգամավոր Մանվել Գրիգորյանն այն հարց-դիտարկմանը, որ Սամվել Բաբայանն ուզում է ԼՂՀ պաշտպանության նախարար դառնալ ու այդ ուղղությամբ քայլեր է ձեռնարկում`առայժմ հրապարակային ակցիաների միջոցով :  Մանվել Գրիգորյանը դրական է գահատում  ԼՂՀ պաշտպանության ներկայիս նախարար Լեւոն Մնացականյանի գործունեությունը:

Իսկ Արցախում ամեն ինչ լավ է` «խնդիր չկա»: Համենայնդեպս Մանվել Գրիգորյանն այդպես է վստահեցնում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մ.Գրիգորյան says:

    Հարգելի հոդվածագիր. Ձեր հղումի մեջ այդ որ՞տեղ տեսաք, որ Սամվել Բաբայանը «ուզում է պաշտպանության նախարար դառնալ և քայլեր է ձեռնարկում»: Մարդիկ իրենց նախաձեռնությամբ են ուզում նրան տեսնել պաշտպանության նախարարի պաշտոնում: Ճիշտ են պայքարում, թե սխալ, իրենց գործն է, բայց դուք մի աղավաղեք, ստահոդ լուրեր մի տարածեք: Արցախի ժողովուրդը, ինչպես և Հայաստանի, զզված են իրենց իշխանությունից, որից օր առաջ ուզում են ազատվել: Նրանց համար ամենակարևորը հիմա իրենց անվտանգությունն է, իրենք են արկերի տարափի տակ, իրենց տներն են ավիրվել , առաջին հարվածը իրենք են ստանում: Ուրեմն իրենց որոշելիքն է, թե ով կապահովի իրենց անվտանգությունը:
    ՀԳ. Տեսա՞ք ոնց ժողովուրդը դիմավորեց Բաբայանին, բա ինչի՞ Սերժին ու Ռոբին էլ տենց չեն դիմավորում:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930