Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչի դուք մարդու պաշտո՞ն էիք վստահում, բացի ձեզանից». Արման Սահակյանը՝ ՀՀՇ-ին

Հունիս 06,2016 13:55

ԱԺ-ում քննարկվում է «Պետգույքի մասնավորեցման 2006-2007-ի ծրագրերի կատարման 2014-ի տարեկան հաշվետվությունը» հաստատելու մասին հարցը:

Ինչպես տեղեկացրել ենք,  ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը դժգոհեց, որ մեղադրանքներ են իրենց հասցեին հնչում՝ 90-ականների մասնավորեցման գործընթացի առնչությամբ: Նա մեջբերեց առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի համեմատությունը, թե ինչ է մասնավորչեցվել ՀՀՇ-ի ժամանակ, ինչ՝ հաջորդ նախագահների իշխանության օրոք:

Լեւոն Զուրաբյանը հիշեցրեց, որ ՀՀԿ-ն կոալիցիոն գործընկեր էլ է եղել իրենց հետ, հետեւաբար կիսում է պատասխանատվությունը:

Պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանն անդրադարձավ Լեւոն Զուրաբյանի այս ելույթին. «Ես հասկանում եմ, որ շուտով ամառ է եւ նմանատիպ բարձր ամբիոններ չեն լինելու, որ մեր արած դրական գործը վերագրեք ձեզ: Ինքս չեմ ուզենա անդրադառնալ նախորդ ժամանակներին, բայց կարող եք գնալ եւ տեսնել ձեր իրականացրած սեփականաշնորհման արդյունքները ամբողջ հանրապետությունով մեկ: Նայեք ձեր ժամանակների սեփականաշնորհումից առաջացած բյուջեի մուտքերին, գնահատման գործընթացներին: Որ ասում եք՝ էդ ժամանակ կոալիցիա էիք, ինչի դուք մարդու պաշտո՞ն էիք վստահում, բացի ձեզանից»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մ.Գրիգորյան says:

    Պարոն Արման Սահակյան. իսկ Դուք Ձեր ո՞ր արժանիքների համար եք պաշտոն ստացել: Որպես Գալուստ Սահակյանի որդու՞: Իսկ Գալու՞ստը իր վերելքը ում օրոք է սկել :

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930