Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվեցին անհայտ կորած անձանց վերաբերյալ մի շարք խնդիրներ. հանդիպում ԱԺ-ում

Սեպտեմբեր 30,2026 14:20 Share

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վիլեն Գաբրիելյանի գլխավորությամբ այսօր Ազգային ժողովում տեղի ունեցավ հանդիպում «Անհայտ կորած անձանց հարազատների համահայկական ասոցիացիա»-ի ներկայացուցիչների հետ։

Հանդիպմանը ներկա էին Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վաղինակ Վարդանովը, անդամներ Գառնիկ Դավթյանը, Գեղամ Մանուկյանը, Անուշ Միրզոյանը և Հակոբ Սիմիդյանը։

Քննարկվեցին անհայտ կորած անձանց վերաբերյալ մի շարք խնդիրներ։

Պայմանավորվածություն ձեռք բերվեց համագործակցությունը շարունակել կանոնավոր և թեմատիկ հանդիպումների ձևաչափով՝ ներկայացված առաջարկությունների հիման վրա ձևավորելով առավել առարկայական օրակարգ։

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930