Լրահոս
Օրվա լրահոսը

Գործադիրի միլիոնները. դրամական միջոցների և եկամուտների վերլուծություն. B4B.am

Հունիս 06,2016 14:27

ՈՎ ՈՐՔԱՆ ՓՈՂ ՈՒՆԻ

2015 թվականի վերջի դրությամբ ամենից շատ դրամական միջոցներ հայտարարագրել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ իր կնոջ՝ Ջուլիետա Աբրահամյանի հետ միասին։ Վարչապետը հայտարարագրել է 180 մլն դրամ և 1.6 մլն դոլար, իսկ նրա կինը՝ 210 մլն դրամ և 2 մլն 670 հազար դոլար։ Ամուսինների ընդհանուր դրամական միջոցները, այսպիսով, դոլարային արտահայտությամբ գերազանցում են 5 մլն դոլարը։

Երկրորդ տեղում տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն է, ով իր կնոջ հետ միասին հայտարարագրել է 582.8 մլն դրամ և 3 մլն 162 հազար դոլար։ Ընդամենը դոլարային արտատահայտությամբ՝ ավելի քան 4.3 մլն դոլար։
Դրամական միջոցների ծավալով երրորդը բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն է՝ 3.5 մլն դոլար։

Նրան հաջորդում է ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը՝ 3.3 մլն դոլար։
Դոլարային միլիոնատեր-պաշտոնյաների հնգյակը եզրափակում է ՊԵԿ նախագահ Հովհաննես Հովսեփյանը՝ 2.2 մլն դոլար։

Ընդհանուր առմամբ, նշված 25 պաշտոնյաները՝ իրենց հետ փոխկապակցված անձանց հետ միասին, 2015-ի վերջին հայտարարագրել են շուրջ 9.8 մլրդ դրամին կամ 20.3 մլն դոլարին համարժեք դրամական միջոցներ։

Կրկին նշենք, որ այստեղ և այսուհետ ներկայացվող բոլոր թվերը պաշտոնյաների և փոխկապակացված անձանց միասնական տվյալներն են :

Վերլուծությունն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930