Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Գասպարյանը և Ֆրեզնոյի քաղաքապետը քննարկել են համագործակցության հնարավորությունները

Հոկտեմբեր 01,2026 17:06 Share

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գասպարյանը հոկտեմբերի 1-ին ընդունել է Ֆրեզնոյի քաղաքապետ Ջերի Դայերի գլխավորած պատվիրակությանը։ Պատվիրակության կազմում են Ֆրեզնոյում ՀՀ պատվավոր հյուպատոս Պերճ Աբգարյանը, ինչպես նաև Ֆրեզնոյի քաղաքային խորհրդի մի շարք անդամներ:

Հանդիպման սկզբում Տիգրան Գասպարյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսության առաջնահերթությունները՝ արտահանման դիվերսիֆիկացում, արտադրողականության բարձրացում, ներդրումների ներգրավում և բարձր ավելացված արժեք ունեցող արտադրանքի արտահանման խթանում։

Այնուհետև քննարկվել են համագործակցության հնարավորությունները առևտրի և ներդրումների, ինտենսիվ գյուղատնտեսության, արդյունաբերական կլաստերների զարգացման, ինչպես նաև արտադրության ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման ուղղություններով։

Երկուստեք կարևորվել է փորձի փոխանակման և գործարար կապերի զարգացման նպատակով երկկողմ B2B հանդիպումների կազմակերպումը։

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031