Լրահոս
Օրվա լրահոսը

Անվանակոչում Ջահանգիր աղայի անունով

Հունիս 06,2016 15:45

Եզդի ժողովուրդը ապրելով հայոց երկրում, դարեր շարունակ հավասարապես կիսել է ինչպես խաղաղ ու ուրախ օրերի երջանկությունը, այնպես էլ ծանր օրերի դժվարությունները: Եզդի ժողովրդի ճակատագիրը հատկապես վերջին հարյուրամյակի ընթացքում սերտորեն կապված է եղել հայ ժողովրդի եւ Հայաստանի ճակատագրի հետ: Դրա վառ ապացույցը դարձավ Արցախյան շարժումն ու պատերազմը, ինչպես նաեւ 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմը, որի ընթացքում զոհվեցին նաեւ 5 եզդի զինծառայողներ:

Այժմ էլ ազգությամբ եզդի զինվորները շարունակում են եզդի ժողովրդի լեգենդար զավակ Ջահանգիր աղայի գործը, որը չխնայելով իր կյանքն ու ունեցվածքը, կանգնեց հայ ժողովրդի կողքին:

«Եզդի եւ հայ ժողովուրդների բարեկամություն» հասարակական կազմակերպությունը Հայաստանի ողջ եզդի բնակչության անունից դիմել էր Երեւանի քաղաքապետարան խնդրանք-առաջարկով՝ Ավան վարչական շրջանի տարածքում գտնվող Շահինյան փողոցի 4-րդ նրբանցքը անվանակոչել հայ եւ եզդի ժողովուրդների անխախտ բարեկամության մեծ երախտավոր Ջահանգիր աղայի անունով:

Երեւանի քաղաքապետարանի ավագանու 2016թ. մայիսի 25-ի նիստի որոշմամբ հարգեցին մեր խնդրանքը եւ վերոհիշյալ փողոցն անվանակոչեցին Ջահանգիր աղայի անունով:

Անվանակոչության միջոցառումը տեղի կունենա հունիսի 4-ին, ժամը 12-ին:

Ս. ԲԱՔՈՅԱՆ
«Եզդի եւ հայ ժողովուրդների բարեկամություն»
հ/կ նախագահ

«Առավոտ»

04.06.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930