Լրահոս
Հերոսը՝ Աղավնոյի ափից
Վիգենը
Օրվա լրահոսը

Արամ Ա. Վեհափառ Հայրապետը ընդունեց Հ.Մ.Ը.Մ. Լիբանանի շրջանային վարչութեան ներկայացուցիչները

Հոկտեմբեր 04,2026 23:26 Share

Շաբաթ, 3 Հոկտեմբեր 2026-ին, Անթիլիասի Մայրավանքի վեհարանին մէջ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը ընդունեց Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միութեան (Հ.Մ.Ը.Մ.) Լիբանանի շրջանային վարչութեան ներկայացուցիչները։

Այցելութեան ընթացքին վարչութեան ներկայացուցիչները Հայրապետին ներկայացուցին Հ.Մ.Ը.Մ.ի կազմակերպութեամբ 18 Հոկտեմբեր2026-ին տեղի ունենալիք Նաւասարդեան խաղերու բացման հանդիսութեան մանրամասնութիւնները եւ հրաւիրեցին Նորին Սրբութիւնը ներկայ գտնուելու ձեռնարկին։

Վեհափառ Հայրապետը իր ջերմ գնահատանքը յայտնեց Հ.Մ.Ը.Մ.ի գործունէութեան, յատկապէս նոր սերունդներու հայեցի դաստիարակութեան, մարզական ոգիի զարգացման եւ երիտասարդութեան համախմբման ուղղութեամբ անոր կատարած աշխատանքին համար։ Նորին Սրբութիւնը թելադրեց, որ Հ.Մ.Ը.Մ.ը նոր նախաձեռնութիւններու եւ ծրագիրներու մշակումով շարունակէ իր աշխոյժ գործունէութիւնը՝ միշտ իր ծառայութեան առանցքը ունենալով հայ երիտասարդութեան համախմբումն ու ազգային արժէքներու ամրապնդումը։

ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹԻՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031