«Ազատություն» – Քաղաքականության վեկտորը, որ ընտրել է Հայաստանի ներկայիս ղեկավարությունը, ոչ մի լավ բանի չի բերի, հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Իրանի պետական հեռուստառադիոյին տված հարցազրույցում:
«Ամենասարսափելին, որ կարող է պատահել հանրապետության հետ, նոր Ուկրաինայի վերածվելն է», – ТАСС-ի փոխանցմամբ՝ ասել է Ռուսաստանի նախկին նախագահը:
Մեդվեդևի խոսքով՝ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները ներկայումս ամրության փորձություն են անցնում:
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահը պարբերաբար հայտարարություններ է անում Հայաստանի գործող իշխանությունների դեմ՝ հաճախ օգտագործելով կոշտ և երբեմն էլ վիրավորական բառապաշար:




















































պարա՜պ խօսքեր, սպառնալիքներ… թէ որ Արեւմուտքը ՀՀին հայթայթէ բիւրաւոր տոնաններով որեւէ զինամթերք, թէկուզ Փաշինյանի վարչակարգը մնայ իսկ, հայաստանիցները ՌԴին դէմ չեն կռուիր ուկրաինացիները նման… նաեւ, քանի որ աւելի իմաստուն եւ խելացի են… չէի՞ք ուզեր որ ՀՀ-ն սկսի սիրաբանիլ Արեւմուտքի հետ, ապա Հայոց Արցախը չլքէիք թուրքերին…
Մ. Հայդուկ Շամլեան