Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ն դեռ չի որոշել`ում սատարել Գյումրիում

Հունիս 10,2016 13:25 Share
Աջակցեք aravot.am-ին

«Եթե դրա անհրաժեշտությունը լինի` կառավարությունը հանդես կգա առաջարկությամբ»,-խորհրդարանական ճեպազրույցներում այսպես պատասխանեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը`ՀԱԿ խմբակցության ղեկավարի առաջարկին`վերանայել 2016 թվականի բյուջեն: Ինքը`իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչը, առայժմ դրա անհրաժեշտությունը չի  տեսնում:

Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ`ՀՀԿ-ն Գյումրիում կայանալիք քաղաքապետի ընտրություններում Սամվել Բալասանյանի թեկնածությո՞ւնն է պաշտպանելու, ինչպես գրում են մամուլում: Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ անվանական քննարկումներ չեն եղել. «Մյուս շաբաթվա ընթացքում կքննարկենք եւ տեղյակ կպահենք»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: