Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ արժեն Եվրո 2016-ի հավաքականները

Հունիս 13,2016 11:15
Futbol

Ֆրանսիայում մեկնարկեց ֆուտբոլի Եվրոպայի 2016 թվականի առաջնությունը: Առաջին անգամ Հին Աշխարհամասի 24 ուժեղագույն հավաքականներ մեկ ամիս պայքարելու են չեմպիոնին որոշելու համար:

Եվրո 2016-ի մեկնարկից առաջ լրատվամիջոցները, վիճակագիրներն ու փորձագետները ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրել են ֆուտբոլային տոնի հետ կապված գրեթե ամեն բան: Ինչպես ասում են, դատարկ տեղ չի մնացել: Mirror-ը, հղում անելով Prifit Accumulator-ի ուսումնասիրությանը, հրապարակել է Եվրոպայի առաջնությանը մասնակցող հավաքականներից յուրաքանչյուրի ընդհանուր արժեքը (հաշվարկվել են ֆուտբոլիստների տրանսֆերային գները եւ տարեկան վաստակը): Ըստ այդմ, հավաքականները դասավորվել են այսպիսի հաջորդականությամբ: Բելգիա՝ 318,9 միլիոն ֆունտ ստերլինգ, Գերմանիա՝ 264,5, Անգլիա՝ 189,7, Ֆրանսիա՝ 183,1, Իսպանիա՝ 177,7, Պորտուգալիա՝ 160,7, Իտալիա՝ 153,6, Ուելս՝ 136,1, Խորվաթիա՝ 134,6, Շվեյցարիա՝ 102,6, Թուրքիա՝ 69,2, Իռլանդիա՝ 47,9, Ռուսաստան՝ 47,6, Չեխիա՝ 39,7, Շվեդիա՝ 37,9, Սլովակիա՝ 27,8, Ավստրիա՝ 24,1, Իսլանդիա՝ 19,4, Հյուսիսային Իռլանդիա՝ 16,4, Լեհաստան՝ 13,8, Ռումինիա՝ 13,7, Հունգարիա՝ 12, Ալբանիա՝ 9,1:

 

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930